Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը վերադառնում է նոր նախագծով
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը տեւական լռությունից հետո որոշել է վերադառնալ հանրային գործունեությանը, բայց բոլորվին այլ ձեւարափով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Քրիստինան հայտնեց, որ շուտով ինստագրամյան հարթակում նոր նախագիծ է սկսելու, որի նպատակն է մարդուն ներդաշնակության հասցնլը։ Շարքը կոչվում է «Աշխատանք ներաշխարհում», եւ այն կթողարկվի հունիսի 23-ից։
«Զրուցելով մարդկանց տարբեր տարիքային խմբերի հետ, ծանոթանալով եւ վերլուծելով հաճախ հանդիպող խնդիրները (վախ, անհանգստություն, տրամադրության անկայունություն, անվստահություն...)՝ հասկացա, որ մեր ժամանակներում մարդը կարիք ունի ամենատարբեր զբաղվածություններից միտքը շեղելու, եւ կենտրոնացնելու ներաշխրհի մեջ։ Ի սկբանե մարդը Արարչի կողմից ստղծվել է դրախտում, եւ ստեղծվել է երջանիկ կյանքով ապրելու համար, սակայն կորցրել է այն․․․ Քանի որ ես իմ ներսում գտել եմ դրախտը, մեծ ցանկություն ունեմ օգնելու մարդկանց բաց թողնել հոգսաշատ ու վախերով լի գոյատեւումը, եւ ճանաչել իրական ուրախ, հրաշալի ու լուսավոր կյանքը»,-մեկնաբանում է դերասանուհին՝ նշելով, որ իր հոլովակները նկարահանելու է սեփական փորձից ելնելով։
«Սկսում եմ աշխատանք ներաշխարհում անձնային եւ հոգեւոր աճի կարեւոր ճանապարհորդությունը, որի նպատակն է պարզ ու հաստատուն քայլերով մարդուն հասցնել ներդաշնակության, եւ դրան հասնելու առաջին քայլերն են ինքնաճանաչումն ու ինքնագիտակցումը, որոնք կներկայացնեմ մանրամասնորեն մարդու համար հասանելի դարձնելով ինքն իրեն ճանաչելու եւ իր դրսեւորումները գիտակցել կարողանալու ճանապարհը:
Հաճախ մարդն իմանում է, որ պետք է ճանաչի ինքն իրեն, որ կատարվող ամեն բան կյանքում նախ կառուցվում է մարդու ներսում, սակայն չունի բանալիներ իր ներաշխարհի դուռը բացելու....Ներդաշնակության հասնելու ճանապարհը պահանջում է ազատվել այն բացասականից, որը անհանգստություն է առաջացնում ներաշխարհում, դրանք են՝ սուտը, քննադատությունը, նախանձը, ծուլությունը, ատելությունը, վախը...»,-ասում է դերասանուհին։