Փոքրիկ Բիատրիսի ծնունդը հեքիաթ է դարձրել երիտասարդ մայրիկի կյանքը (լուսանկարներ)
ЛАЙФOperativ.am–ը գրում է.
Երեխայի ծնունդը հրաշքի է նման: Իր գալուստով փոքրիկը փոխում է շրջապատողների կյանքն ու նոր գույներ հաղորդում նրան: Երեխայի ծնունդը, հատկապես առաջնեկինը, շատ մայրերի համար իսկական փորձության է վերածվում, իսկ շատերի համար էլ այն պարզապես խաղ ու պար է դառում: Operativ.am-ի թղթակիցը պարբերաբար հետևել է երիտասարդ մայրիկներից մեկի և նրա գեղեցկուհի դստեր առօրյային:
Արդեն 4 ամիս է` երիտասարդ մայրիկն իր միկրոբլոգում, պարբերաբար, իր փոքրիկի օրիգինալ լուսանկարներն է հրապարակում: Իմանալու համար, թե որն է նրանց մշտական դրական տրամադրություն ունենալու գաղտնիքը, մեր թղթակիցը զրուցել է երիտասարդ մայրիկի հետ:
«Երեխային հարկավոր է գիտակից մարդու տեղ դնել ի սկզբանե»,-ասաց երիտասարդ մայրիկը:
Բետին շատ արագ է արձագանքում մայրիկին. վերջինս բաց չի թողնում պահն ու ամեն անգամ մի օրիգինալ կերպար է ստեղծում դստեր համար:
«Կերպարները ծնվում են պատահական: Բետիս շատ ուրախ մարդուկ է: Մենք օրը սկսում ենք փոխադարձ ժպիտներով»,-նշեց մայրիկը:
Փոքրիկ գեղեցկուհու բախտը բերել է ծնողների հարցում. վառ երևակայություն ունեցող մայրիկն անձամբ է կարում նրա զգեստներն ու պատրաստում համապատասխան աքսեսուարները, իսկ հայրիկը՝ սիրով, շատ հաճախ, անմահացնում է նրանց երջանիկ ակնթարթները:
Շարունակությունն այստեղ:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



