Զելենսկին պատասխանել է Պուտինի՝ «նա հրեա ժողովրդի խայտառակությունն է» հայտարարությանը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «իմ հրեա ընկերներն ասում են, որ Զելենսկին հրեա չէ, այլ հրեա ժողովրդի խայտառակությունը» հայտարարությանը:
BBC-ին տված հարցազրույցում Զելենսկին, որի ազգականներից շատերը, այդ թվում՝ պապը, զոհվել են Հոլոքոստի ժամանակ, ակնհայտորեն անակնկալի է եկել լրագրողի համապատասխան հարցից:
Ինչպես նկատում է աղբյուրը, Ուկրաինայի նախագահը խորը շունչ է քաշել, գլուխը կախել և մի քանի վայրկյան անց ասել, որ չգիտի՝ ինչպես պատասխանել հարցին:
«Ներողություն եմ խնդրում, բայց կարծես թե նա Հիտլերից հետո հակասեմականության երկրորդ արքան է: Այսպես է խոսում նախագահը: Քաղաքակիրթ աշխարհը չի կարող այդպես խոսել: Ինձ համար կարևոր էր լսել աշխարհի արձագնքը, և ես երախտապարտ եմ աջակցության համար», -ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում ելույթից հետո, պատասխանելով հաղորդավարի հարցերին, խոսել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասին։
«Իմ հրեա ընկերներն ասում են, որ Զելենսկին հրեա չէ, այլ հրեա ժողովրդի խայտառակությունը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
«Նա իր գործողություններով ծածկում է այդ հրեշներին՝ նեոնացիստներին»,- հավելել է Պուտինը՝ պատասխանելով մեկ այլ հարցի։
Հունիսի 13-ին Պուտինը Կրեմլում սպաների հետ հանդիպման ժամանակ Զելենսկու մասին ասել էր. «Ընդհանրապես զարմացած եմ. որպես մարդ, որի երակներում հրեական արյուն կա, որը ղեկավարում է Ուկրաինան, ինչպես կարող է աջակցել նեոնացիստներին։ Ես դա ուղղակի չեմ հասկանում»: