«Փյունիկը» երկարաձգել է պայմանագրերը երկու պաշտպանների հետ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի «Փյունիկը» երկարաձգել է պաշտպաններ Արթուր Ավագյանի ու Նիկիտա Բարանովի հետ պայմանագրերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արթուր Ավագյանի պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, իսկ էստոնացի խաղացողի պայմանագիրը մինչև նույն թվականի դեկտեմբեր ամիսը:
Բարանովը «Փյունիկ» էր տեղափոխվել 2021 թվականի ամռանը: Նա երկու մրցաշրջանում 44 խաղ է անցկացրել ակումբի գույներով, դարձել երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Նիկիտան «Փյունիկի» հետ առաջին մրցաշրջանում նաև դարձել է Հայաստանի չեմպիոն: 30-ամյա պաշտպանը կանոնավոր կերպով հրավիրվում է նաև Էստոնիայի ազգային հավաքական: Ավագյանը «Փյունիկի» շարքերը համալրել է անցած տարի: Ավագյանը 11 հանդիպման է մասնակցել ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: