Հնագույն զարմանալի քաղաքներ, որոնց մասին շատ քիչ բան գիտենք (մաս 2-րդ)
ЛАЙФՄոլորակում կան զարմանահրաշ քաղաքներ, որոնց մասին շատ քչերը գիտեն: Past.am-ը,հղում անելով kulturologia.ru-ին ,երկայացնում է մի քանի հազար տարի առաջ կառուցված քաղաքներ, որոնցով կարելի է հիանալ նաև այսօր:
1. Սուկխոտայ «Սուկխոտայ» անվանումը ծագել է սանսկրիտերեն «երջանկության արշալույս» արտահայտությունից: Այս հսկայական տաճարական համալիրը եղել է Թայ կայսրության մայրաքաղաքը մոտ 140 տարի: Ժամանակակից Նյու-Սուկխոտայ քաղաքը նույնպես գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների:

2. Մեսա-Վերդե Կոլորադոյում գտնվող Մեսա-Վերդեն եղել է Անասազի հնդկացիների սերունդների տունը: Ժամանակի ընթացքում ճարտարապետությունը այնքան զարգացավ, որ մեկ տանը կար անգամ 150 սենյակ: Անասազիները 1300 թվականին խորհրդավոր կերպով անհետացավ՝ մի քանի հարյուրամյա զարգացումից հետո:

3. Պերսեպոլիս Պարսից կայսրության մայրաքաղաքն ու մշակութային կենտրոնն էր: Քաղաքը շատ հարուստ ու գեղեցիկ էր իր ծաղկման շրջանում: Այդպես էր, մինչև Ք․ծ․ա․ 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին չհրամայեց քաղաքը այրել: Դրանից հետո քաղաքն անկում ապրեց:

4. Լեպտիս Մագնա Հռոմեական առևտրային քաղաք էր Լիբիայում, Հյուսիսային Աֆրիկայի խոշորագույն քաղաքային կենտրոններից մեկը՝ 760 տարի շարունակ: 365 թվականին քաղաքը ավերվեց ցունամիից ու սկսեց անկում ապրել: Սահարան սկսեց կլանել քաղաքը ու 900 թվականին այն անհետացել էր ավազների տակ ու մոռացվել մինչև 1930-ականները:

5. Կունյա-Ուրգենչ Հնագույն քաղաք է Թուրքմենստանի տարածքում, եղել է Խորեզմի մայրաքաղաքը, որը Ախեմիդների կայսրության մեջ էր մտնում: Քաղաքը 10-14 դարերում առևտրային կենտրոն է եղել: Սակայն Ամուդարյան անսպասելի փոխեց հունը ու քաղաքը սկսեց լքվել:

6. Վիրուպակշի Աշխարհի խոշորագույն քաղաքներից էր, որտեղ ապրում էր մոտ 500 հազար մարդ: 1565 թվականից հետո քաղաքը նվաճվել է, տաճարները ավերվել, իսկ բնակչությունը՝ կոտորվել: Դրանից հետո քաղաքը այլևս չի վերաբնակեցվել:

7. Կալակմուլ Տիկալը մայաների ամենահայտնի քաղաքն է, որը մշտապես կռիվների մեջ էր հարևան Կալակմուլի հետ: Երկու քաղաքների միջև պայքարն իշխանության համար էր, այն ժամանակակից պատմաբանների կողմից ընկալվում է, որպես մայաների գերկայսրությունների միջև մշակութային պայքար: Տիկալը 695 թվականին ռևանշ է վերցնում: Երկու քաղաքներն էլ ի վերջո կրախի են ենթարկվում մայաների մշակույթի հետ:

8. Պալմիրա Սեմիթական քաղաք է ժամանակակից Սիրիայում, որը հիշատակվում է բազմիցս Թորայում: Արաբական նվաճումից հետո անկում է սկսում ապրել:

9. Կտեսիֆոն Գտնվել է Իրաքում՝ Տիգրիս գետի ափին:

10. Խվալսի Եղել է Գրենլանդիայում վիկինգների երեք խոշոր բնակավայրերից մեկը:

11. Անի Հիմնադրվել է 5-րդ դարում, 961-1045թթ. եղել է Հայաստանի մայրաքաղաքը: Այն հայտնի էր, որպես «Հազար եկեղեցիների քաղաք»: Ծաղկել է մինչև 1200-ականները, այդտեղ ապրել է մոտ 200 հազար մարդ: Սակայն երկրաշարժն ու մոնղոլական արշավանքը հանգեցրել են նրան, որ մարդիկ լքեն քաղաքը:




