Եվրոպան, ցավոք, բառի բոլոր իմաստներով մոտենում է աղետին. Հունգարիայի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն համոզված է, որ Եվրոպան մոտենում է աղետի, քանի որ այնտեղ չի հանդարտվում պատերազմական փսիխոզը։ Նա չի ակնկալում, որ իրավիճակը կփոխվի Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո, որը տեղի կունենա այսօր՝ հունիսի 26-ին, Լյուքսեմբուրգում, գրում է kommersant.ru-ն։
«Եվրոպան, ցավոք, բառի բոլոր իմաստներով մոտենում է աղետին: Հնարավոր կլիներ կանխել էլ ավելի մեծ աղետը և փրկել հազարավոր մարդկանց կյանքեր, սակայն դրա համար անհրաժեշտ է դադարեցնել պատերազմական փսիխոզը։ Պատրանքներ չունեմ, որ դա տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի այսօրվա նիստում»,- գրել է ԱԳ նախարարը Facebook-ում:
Հունգարիայի իշխանությունները բազմիցս քննադատել են ԵՄ-ին՝ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունում Ուկրաինային աջակցելու համար։