Պրիգոժինը հանդես է եկել բացահայտումներով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ խռովությունը բարձրացվել է այն բանից հետո, երբ իրենց ճամբարը հրթիռակոծվել է, որի հետևանքով երեսուն մարդ զոհվել է։ Այս մասին հաղորդվում է Պրիգոժինի՝ վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունում, որը հրապարակվել է Տելեգրամում։
«Չնայած այն հանգամանքին, որ մասնավոր ռազմական ընկերությունն ագրեսիա չի ցուցաբերել, մարտիկների վրա հրթիռային հարձակում է իրականացվել, որից հետո ուղղաթիռներ են աշխատել։ Մոտ 30 մարդ մահացել է, կան վիրավորներ։ Սա թրիգեր էր նրա, որ հրամանատարների խորհուրդը որոշում կայացրեց անմիջապես առաջ գնալ»,– ասել է նա։
Պրիգոժինը հայտարարել է, թե իրենց խնդիրը բողոք արտահայտելն էր, այլ ոչ թե Ռուսաստանում օրինական ընտրված իշխանության փոփոխությունը։
«Մեկ օրում «Վագներ»-ն անցավ 780 կմ։ Հողի վրա ոչ մի զինվոր չի սպանվել։ Մենք ափսոսում ենք, որ մեզ ստիպեցին սարսափներ պատճառել օդային ուժերին, բայց նրանք ռումբեր էին նետում և հրթիռային հարվածներ հասցնում։
Օրվա ընթացքում արգելափակվել են բոլոր ռազմական օբյեկտները, որոնք գտնվում էին շարասյուների ճանապարհին։ «Վագներ»-ի մարտիկներից ոչ մեկին չեն ստիպել խռովության դուրս գալ, և բոլորը գիտեին դրա վերջնական նպատակը»,– նշել է Պրիգոժինը։
Նրա խոսքով՝ խռովության նպատակն է եղել «Վագների»-ի ոչնչացումը կանխելը և Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ գործած սխալների համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը։
«Վագները» կանգ առավ, երբ ակնհայտ դարձավ, որ շատ արյուն է թափվելու։ Բավական էր ցույց տալ, թե ինչ էինք պատրաստվում անել»,– ասել է Պրիգոժինը։
Տեսանյութն՝ այստեղ։