Կինն իր մեկամյա դստերը տանը մենակ է թողել և 10 օրով գնացել արձակուրդ․ երեխան մահացել է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Օհայո նահանգի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ՝ իր 16 ամսական դստեր մահից հետո, գրում է NBC News-ը։ Երեխան մահացել է մենակության մեջ, երբ մայրը արձակուրդում է եղել։
Քրիստել Կանդելարիոն ոստիկաններին պատմել է, որ դստերը՝ Ջեյլինին տանը մենակ է թողել, իսկ ինքը 10 օրով հեռացել է։ Վերադառնալով տուն՝ 31-ամյա կինը երեխային մահացած է գտե։ Փորձագետները եզրակացրել են, որ աղջիկը մահացել է ջրազրկումից։
Դա առաջին դեպքը չի եղել, երբ Կանդելարիոն մենակ է թողել իր երեխային։ Նրա հարևանը պատմել է, որ կինը խնդրել էր իրեն և իր կնոջը խնամել Ջեյլինին, սակայն դստերն իրենց մոտ էր թողել սպասվածից շատ ավելի երկար։ Բացի այդ, Քրիստելը չի պատասխանել իրենց զանգերին կամ «ներողություն խնդրել» այն բանի համար, որ դեռ չի վերցրել իր աղջկան։
Այս պահին ամերիկուհին գտնվում է կալանքի տակ եւ սպասում է դատարանի որոշմանը։