Պրիգոժինը պահանջել է «իրեն տալ Շոյգուին և Գերասիմովին»․ Լուկաշենկոն նոր մանրամասներ է հայտնել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր հետ բանակցությունների ընթացքում «Վագներ»–ի ղեկավարը հրաժարվել է իր պահանջներից, այդ թվում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրաժարականից։ Այս մասին հայտնում է «БелТА»-ն։
«Ալեքսանդր Գրիգորևիչ, ես նախագահից չեմ պահանջի, որ տա Շոյգուին և [ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի] Գերասիմովին, և նույնիսկ հանդիպում չեմ խնդրի», ասում եմ. «Դե, դա լավ է: Սա շատ լավ քայլ է»»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոյի խոսքով, ինքը նաև հորդորել է Պրիգոժինին չլարել իրավիճակը և չպահանջել անհնարինը։ Նա հավելել է, որ «Վագներ»–ի ղեկավարը համաձայնել է երեկոյան ժամը հինգին դադարեցնել իր ավտոշարասյան շարժը դեպի Մոսկվա։
Բելառուսի ղեկավարը նաև ասել է, որ սպառնացել է դադարեցնել բանակցությունները Պրիգոժինի հետ, եթե նրա ապստամբության հետևանքով առնվազն մեկ քաղաքացիական անձ մահանա։