Ֆեյսբուքյան աբսուրդներ. ինձ պետք ա էսինչ բանը
ЛАЙФԱռհասարակ համացանցի մուտքը մեր կյանք բերեց մի շարք հարմարավետություններ, մամուլի ազատություն, օպերատիվություն և այլն: Սակայն այն նաև հող դարձավ , ասպես կոչված, պարապ անչափահասների համար՝ պարապությունը լրացնելու, բայց այս անգամ ոչ թե ինքնակրթությամբ ու հետաքրքրությունների զարգացմամբ, այլ շատ հաճախ, ընդհակառակով:
Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում ֆեսյբուքյան որոշ աբսուրդներ:
Օրերս, ոմն Անի Մանուկյան կիսվում էր իմ անձնական լուսանկարներով և առաջարկում էր իմ նկարները տեղադրել ՙՅուրահատուկ աղջիկներ՚ ֆեյսբուքյան էջում: Իմ այն հարցին, թե ո՞րն է իր գործունեության իմաստն ու նպատակը, նա պատասխանեց.
-Ուղղակի աղջիկների նկարներ եմ քցում էդ էջ, ով ցանկանում է:
-Իսկ ավելի արդյունավետ բանով զբաղվել չե՞ս կարող:
-Շատ շնորհակալություն խորհրդի համար, բայց ես եմ որոշում՝ ինչ անեմ, ինչ՝ չէ, իսկ ինչ վերաբերվում ա ձեր նկարին, հիմի զբաղված եմ, հետո կջնջեմ:
Հասկանալով այս աղջկա գերզբաղվածությունը, որոշեցի չկտրել նրան իր կարևոր գործից, իսկ այժմ ձեր ուշադրությանն եմ հրավիրում ֆեյսբուքյան մի էջ, որը սկզբնական շրջանում շատ օգտակար էր և հետաքրքիր մտածված, սակայն այժմ այն դարձել է թիրախ վերոնշյալ պարապության համար և դրա արտահայտման լավագույն ձևերից է : Խոսքը բոլորիս հայտնի ՙԻնձ պետք ա էսինչ բանը՚ խմբի մասին է: Ձեզ եմ ներկայացնում այս խմբի ամենաաբսուրդ գրառումներից մի քանիսը:
• Բարև ձեզ, ով կասի՝ կոտրած հայելու մեջ նայելը ինչ ա նշանակում:
• Ինձ պետք ա նախագահի պաշտոն:
• Ժող, հեռախոսի լավ ծրագիր կասեք ինձ:
• Ժող, էն ֆանտայի դինամիկը կարանք նենց անենք, կոմպին միացնենք, կոմպով երգ դնենք, բայց էդ երգի:
• Ժող, մի հատ առաջարկ: Աղջիկներին տղերքի նկարներ ուղարկենք, տղերքին՝ աղջիկների, ու 1-10 բալային համակարգով գնահատեք, ով ուզում ա, թող դռուժիծ տա, հետո կջնջեմ:
• Կա՞ ինչ-որ մեկը, կամ ինչ-որ ֆոտո, որտեղից կարող եմ նկար ուղարկել ու հաջորդ օրը միանգամից վերցնեմ:
• Ինձ ո՞վ կնվիրի խցաման:
• Ո՞նց անեմ, որ բացի ընկերներիցս, ուրիշներն էլ էջումս ինչ-որ բան լայքեն: Մենք հորդորում ենք ձեզ ծախսել ժամանակը այնպիսի գործերի վրա, որոնք ինչ-որ բան կտան ձեզ կամ դիմացիցնին:
Արուսիկ Տիգրանյան



