ԱՄՆ-ից Ուկրաինային անվտանգության 500 միլիոն դոլարի օգնությունը ներառում է ավելի շատ զրահամեքենաներ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բայդենի վարչակազմը երեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինային 500 միլիոն դոլար արժողությամբ ևս մեկ աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 3 տասնյակ Bradley և Stryker զրահամեքենաներ: Այս մասին գրել է CBS-ը։
«Փաթեթը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման մոտավորապես 3-րդ շաբաթվա ընթացքի մեջ են ու դանդաղ առաջընթաց են գրանցում ռուսական զորքերի դեմ»,- գրել է կայքը:
Փաթեթը ներառում է 30 Bradley հետևակի մարտական մեքենա ու 25 Stryker զրահափոխադրիչ:
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ ԱՄՆ-ի կողմից մինչ այժմ տրամադրված 113 Bradley-ի մոտ 15%-ը վնասվել կամ ոչնչացվել է։
Փաթեթը նաև ներառում է ավելի շատ հրետանային արկեր, Javelins, Stingers հակատանկային զենքեր և ավելի շատ զինամթերք նախկինում տրամադրված բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգերի և Patriot հակաօդային պաշտպանության մարտկոցի համար:
Սա 2021 թվականի օգոստոսից ի վեր սպառազինության 41-րդ տրամադրումն է Ուկրաինային։