Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ալի­ևի և Փա­շի­նյա­նի շա­հե­րը հա­մընկ­նում են, դրանք նույ­նա­կան են»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ընթացող եռակողմ հանդիպմանը զուգահեռ սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հունիսի 27-ին իրավիճակն ավելի լարվեց հատկապես Արցախում, որտեղ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվեցին ՊԲ զինծառայողներ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կարծիքով, այս պահին խնդիր է լուծում ոչ թե Ադրբեջանը, այլ ԱՄՆ-ն։

«Ադրբեջանն ընդամենը գործիք է։ Երկու անգամ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու նպատակով ԱՄՆ-ի միջնորդությունը հիմնվում է ուժի թելադրանքի վրա, ինչը միջնորդին ոչ վայել կեցվածք է։ Նա վստահելի որակեց տարածված տեղեկությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն պարտադրում է Արցախի իշխանություններին Բաքվում բանակցել Ալիևի կամ Ալիևի ներկայացուցիչների հետ, իսկ եթե նման բանակցություն չլինի, Ադրբեջանը կարող է «հակաահաբեկչական գործողություն» սկսել։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն բանակցություններում այլևս խոսում է ուժի, սպառնալիքի կամ սպառնալիքի կիրառման դիրքերից։ Նշվածի հերթական ապացույցն այն է, որ վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ Ադրբեջանն Արցախի ինքնապաշտպանական ուժերի ուղղությամբ օգտագործեց ականանետներ, հետո «կամիկաձե» տեսակի ԱԹՍ, ինչի հետևանքով 4 զոհ ունենք։ Այսինքն, Ադրբեջանն ԱՄՆ-ի հանձնարարականով կատարում է այն, ինչ իրեն հանձնարարված է. իսկ հանձնարարված է այնպես անել, որ մեր հայրենակիցներն Արցախից դուրս գան, ինչից հետո, բնականաբար, Արցախից դուրս է գալիս նաև ռուս խաղաղապահ զորախումբը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Նահապետյանը։

Նա նշեց, որ, ամեն դեպքում, Արևմուտքի առավել գործուն քայլերի համար խանգարող գործոն կա. «Դա առաջին հերթին ռուսական զինական ներկայությունն է Արցախում, ինչպես նաև ՀՀ-ում 102-րդ ռազմաբազան ու Արցախում ապրող մեր հայրենակիցները, որոնք, ըստ ԱՄՆ-ի «միջնորդական ջանքերի», կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացի դառնան, կա՛մ պետք է դուրս գան Արցախից։ Իսկ եթե երկու տարբերակներից որևէ մեկը չի ընտրում, կա երրորդը՝ ուժի կիրառումը, ինչի մասին ԱՄՆ-ն ասել է։ Ի դեպ, Մարիա Զախարովայի հայտարարությունից հետո ԱՄՆ-ից հերքում չի եղել, իսկ օրերս նա կրկին վերահաստատել էր վերոնշյալը»։ Հայկ Նահապետյանն այս տրամաբանության մեջ է դիտարկում նաև այն, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել էր Ալիևի վերջնագրերն Արցախի իշխանություններին, ինչը, այսպես ասած, փաթեթավորել էր «համաներման» անվան տակ։

«ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանություններին իրավունք է վերապահում դատել Արցախում բնակվող ցանկացած մարդու։Եթե Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է համաներմամբ դառնան Ադրբեջանի քաղաքացիներ, սա նշանակում է, որ ի սկզբանե թե՛ ԱՄՆ-ն, թե՛ իր գործիք հանդիսացող Ադրբեջանը գտնում են, որ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ արդեն իսկ «դատապարտված է», և միայն Ադրբեջանի «բարեհաճությունն ու ներումն է», որ նրանց իրավունք կտա այդ տարածքում ապրել։ Իսկ քանի դեռ Ալիևը «համաներում չի արձակել», նշանակում է՝ բոլոր արցախցիները «մեղադրյալ են»։ Ընդ որում, Ադրբեջանը հիմա իր մարտավարությունը փոխել է։ Եթե մինչ այս ասում էր՝ ընտրությունն այդտեղ ապրողներինն է, այսինքն՝ կա՛մ կարող են դուրս գալ, կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, ապա հիմա սկզբունքորեն փոխել է հռետորաբանությունը։ Արցախը հունիսի 15-ին արդեն լիակատար շրջափակելուց հետո Ալիևն, ըստ էության, ասում է՝ «բոլորն իմ պատանդն են, և ես կորոշեմ՝ ում ներել, ում ձերբակալել»:

Եթե վաղը-մյուս օրը մեր հայրենակիցների ցուցակ ներկայացվի, որոնք, ըստ Ադրբեջանի իրավապահների, «հանցանքներ» են կատարել 1988 թ., 1994 թ., ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, չպետք է զարմանալ, որ նրանց նկատմամբ հետախուզում կարող է հայտարարվել, որին կարող են լծվել «միջազգային կառույցները»։ Չի բացառվում, որ այդ ցանկում լինեն ՀՀ քաղաքացի հանդիսացող թե՛ զինվորներ, թե՛ քաղաքական գործիչներ, ովքեր անուրանալի դերակատարում ունեն մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը, երկրի սահմանները պաշտպանելու գործում»։ Մեր զրուցակցի խոսքով, Ադրբեջանն այդ պահանջը կարող է դնել հենց Փաշինյանի սեղանին։

«Եթե ցուցակում լինեն նախորդ իշխանությունների ներկայացուցիչներ, հետաքրքիր է՝ ի՞նչ կասի Փաշինյանը։ Կարծում եմ՝ մեծ ուրախությամբ, մեծ բավականությամբ կփորձի այդ անձանցից ազատվել, կարտահանձնի նրանց, որովհետև նրանք, իր կարծիքով, իր իշխանության համար վտանգ են ներկայացնում։ Փաշինյանի ու Ալիևի շահերը նաև այդ տեսանկյունից են համընկնում։ Մեկ այլ գործոն էլ կա, որն ազդեցություն ունի քաղաքական գործընթացների վրա. հիշենք, թե 2008-ի մարտիմեկյան դեպքերի ժամանակ Փաշինյանն ինչպիսի բացահայտ ատելությամբ էր լցված արցախցիների նկատմամբ, ինչպիսի ձևակերպում էր տալիս։ Մեծ հաշվով՝ իր ատելությունը հիմա գործնականում է կյանքի կոչում։ Ալիևի և Փաշինյանի շահերը համընկնում են նաև այն առումով, որ երկուսն էլ ցանկանում են իշխանության մնալ»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ նպատակով սպասարկում են հավաքական Արևմուտքի շահերը՝ մտածելով, որ այդ տեսանկյունից օգուտներ կունենան։

«Սա աշխարհաքաղաքական նշանակություն ունի. ԱՄՆ-ի նպատակն առաջին հերթին Հարավային Կովկասից ռուսական զինական ներկայությունը դուրս մղելն է, ինչի իրագործմանը լծվել են և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը։ Այս մասին է վկայում պետական լրատվամիջոցներից, Փաշինյանի քաղաքական խմբակից ֆինանսավորվող տարբեր ԶԼՄ-ների կողմից Հայաստանում հակառուսականության, ՌԴ-ի զինական ներկայության ու ռուս խաղաղապահների դեմ տարվող քարոզչությունը»,-հավելեց նա՝ շեշտելով, որ Փաշինյանի ու Ալիևի նպատակները նույնական են նաև «Զանգեզուրյան միջանցքի» հարցում։ «Փաշինյանը ևս կարծում է, որ տարածաշրջանը, ներառյալ՝ Հայաստանը, ամբողջովին պետք է լինի Թուրքիայի վերահսկողության ներքո։ Մեծ հաշվով՝ շահերի լուրջ համընկնում կա, իսկ Փաշինյանը քայլ առ քայլ իրականացնում է դրանք։ Խնդիրն այն է, թե այդ քայլերին զուգահեռ Հայաստանում ժողովուրդը դիմակայելու որքան ռեսուրս ունի, որքանով է հասկանում վտանգները և, հասկանալով հանդերձ, այդ ծրագրերը վիժեցնելու ցանկություն կա՞։ Առ այսօր ռուսական զինական ներկայությունը դուրս հանելու և «Զանգեզուրի միջանցք» բացելու՝ հավաքական Արևմուտքի պլաններին խանգարող միակ գործոնը Ռուսաստանն է։

Հավաքական Արևմուտքի ծրագրված պլաններում Ադրբեջանն էական դեր ունի։ Օրերս նույն ՌԴ-ում տեղի ունեցած դեպքերից առաջ Լոնդոնում «Ուկրաինային օժանդակելու» խորագրով հավաք էր եղել, որի բուն նպատակը դա չէր։ Դոնի Ռոստովում հայտնի դեպքերն սկսելուց առաջ նպատակ ունեին յուրաքանչյուր պետության գործառույթները բաժանել, և այդ հավաքին ներկա էին նաև Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԱՄՆ պետքարտուղարը։ Այդ օպերացիան, ամեն դեպքում, ձախողվեց, բայց եթե այն շարունակություն ստանար, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչ արհավիրքներ կարող էին լինել ամբողջովին շրջափակված Արցախում, և այն դեպքում, երբ Փաշինյանը կանխամտածված կերպով չի ցանկանում պաշտպանել ՀՀ սահմանները կամ երկիրը բերել մի վիճակի, երբ ՌԴ-ի օգնությամբ ամբողջովին կկարողանանք պաշտպանել պետությունը։ Այս վտանգները հաշվի առնելով է ՌԴ-ն ՀԱՊԿ-ի կողմից ռազմական օժանդակություն առաջարկում, ինչը Փաշինյանը մերժում է։ Փաշինյանը երկիրն առավելագույն անպաշտպան վիճակում է թողնում, որ Թուրքիայի և հավաքական Արևմուտքի՝ ուժի պարտադրանքի, սպառնալիքի կամ ուժի կիրառմամբ ցանկացած ծրագիր խիստ արդյունավետ լինի։ Իհարկե, տուժողն առաջին հերթին մենք ենք ու մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն»,շեշտեց մեր զրուցակիցը։

Հ. Նահապետյանի կարծիքով, տարածաշրջանում լրջագույն գործընթացներ կարող են սկսել միայն Ուկրաինայում շարունակվող դեպքերի փուլային դադարների կամ որոշակի ստատուս-քվոյի հաստատման ժամանակ։ «Մեզ մոտ քաղաքական գործընթացները, ներառյալ` իշխանափոխությունը, կախված են լինելու աշխարհաքաղաքական զարգացումներից ու գործընթացներից։ Հաշվի առնելով հավաքական Արևմուտքի ու ՌԴ-ի գործոնը՝ այս տարին տարածաշրջանում բավականին լարված է լինելու, չեն բացառվում ներքաղաքական ցնցումները, նաև իշխանությունը պահելու փորձերը։ Կարող ենք ականատես լինել ձերբակալությունների՝ միտված չեզոքացնելու այն մարդկանց, որոնք կարող են ճշմարտությունը ոչ միայն բարձրաձայնել, այլև քաղաքացիական կեցվածք դրսևորել։ Այդ առումով իշխանության քայլերը հաշվարկելի են։

Պատահական չէ, որ մեզ մոտ կան մարդիկ, որոնց նկատմամբ ավելի վաղ են քրգործեր հարուցվել, բայց հիմա են ձերբակալվում ու կալանավորվում։ Մի քանիսին ձերբակալելը, մի քանիսին կալանավորելը մյուսներին վախի մեջ պահելու նպատակ ունեն։Մյուս կողմից՝ այս իշխանությունների վախերի մասին են վկայում ԱԺ-ում օրերս քպականների դրսևորած ագրեսիվ կեցվածքը, սանձարձակ մտքերն ընդդիմության նկատմամբ։ Իրենք էլ գիտեն, որ որոշ ժամանակ հետո բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում, և տեսականորեն չի բացառվում, որ նոր իշխանություններն իրենց առաջին հերթին մի քանի օրով կհանձնեն ժողովրդի, հետո միայն իրավապահների դատին։ Փաշինյանի շրջապատը չունի այն դերասանական հակումները, որն ունի ինքը, ներքին ագրեսիան դրսևորելու դրվագները հենց այդ մասին են վկայում»,-եզրափակեց Հ. Նահապետյանը։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%