Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բոլոր նկարներից մեզ ժպտում է իր լուսավոր ժպիտով և ուժ տալիս կյանքը շարունակելու». դիպուկահար Վոլոդյա Վերանյանն անմահացել է Հադրութում․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վոլոդյան 21-րդ դարում Ալավերդի քաղաքի առաջին ծնունդն է. ծնվել է 2001 թ. հունվարի 2-ին»: Եղբոր մասին պատմությունն Աղավնին այսպես է սկսում: Նրա ու Վոլոդյայի տարիքային տարբերությունը երկու տարի էլ չկա, և, ինչպես քույրիկն է ասում, զույգերի պես են մեծացել: «Աշխույժ էր, գերակտիվ, ոչնչից հոգնել չուներ, միշտ առույգ էր, տրամադրությունը՝ բարձր, ժպիտը՝ դեմքին: Պատրաստ էր բոլորին օգնել՝ տան անդամներին, ընկերներին ու հարևաններին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աղավնին: Նրա խոսքով՝ փոքրուց եղբոր մեջ նկատվում էր հետաքրքրություն ու սեր ռազմարվեստի նկատմամբ:

«Դպրոցից հետո ուսումը շարունակեց Ալավերդու պետական քոլեջում՝ «Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն» բաժնում: Չէր ավարտել ուսումը քոլեջում, երբ զորակոչվեց զինծառայության: Բանակից վերադառնալուց հետո դեռ մեկ տարի պետք է սովորեր: Դպրոցին զուգահեռ հաճախել է ըմբշամարտի դպրոց, որտեղ հաջողություններ է գրանցել, իր ֆիզիկական տվյալներով շատ ուժեղ էր: Իր ուժը դրսևորվեց նաև զինվորական ծառայության օրերին: Երբ արդեն Հադրութում էր ծառայում, հինգ օր չանցած մեզ տեղեկացրեց՝ նորակոչիկներից իրեն ընտրել են, որ մասնագիտանա որպես դիպուկահար: Մտքեր ուներ նաև պաշտպանության բանակում որպես դիպուկահար ծառայությունը շարունակելու մասին, բայց դեռ հստակ չէր կողմնորոշվել: Ուզում էր այդ կերպ օգտակար լինել իր հայրենիքին և մեր սահմանների պաշտպանությանը»,-նշում է զրուցակիցս:

Վոլոդյան հինգ ամիս ծառայել է Նուբարաշենում՝ մասնագիտանալով որպես դիպուկահար: Նրա զինվորական ծառայության վայրն Արցախի Հանրապետությունն էր՝ Հադրութը: «Ի սկզբանե մեծ ոգևորությամբ էր սպասում, թե երբ է զորակոչվելու բանակ: Անգամ իր ընկերներն էին ասում, որ որևէ մեկի դեպքում նման ոգևորություն չէին նկատել բանակ գնալուց առաջ: Մեզ համար էլ էր դա զարմանալի: Անհամբեր սպասում էր, թե երբ է ստանալու իր ծանուցագիրը և անցնի զինծառայության: Իսկ բանակում ծառայելու օրերին այնպիսի ոգևորությամբ էր ամեն ինչի մասին պատմում, որ անգամ ինձ մոտ էր ծառայելու ցանկություն առաջանում: Կատակով իրեն ասում էի՝ վերջ, ես էլ եմ անպայման ծառայելու: Մեր կրտսեր եղբայրները ևս ոգևորությամբ սպասում էին ծառայելու իրենց «հերթին»»: Աղավնին հիշում է, որ Վոլոդյայի զոհվելուց հետո կրտսեր եղբայրների մեջ էլ ավելի ուժգնացավ ծառայելու՝ հայրենիքին իրենց պարտքը տալու, գուցե նաև ավագ եղբոր վրեժն առնելու ցանկությունը:

«Հատկապես դա նկատում եմ փոքր եղբորս պարագայում: Երբ իմացավ, որ օրենք են ուզում ընդունել, որի համաձայն զոհված տղաների եղբայրները չեն ծառայի բանակում, մոտեցավ ինձ՝ Աղավնի՛, եթե նման օրենք լինի, կարող եմ, չէ՞, կամավոր մեկնել զինծառայության: Զարմացա ու չգիտեի, թե ինչ պատասխանել: Նման հարցերով փորձում եմ խոչընդոտ չլինել իրենց, հետագայում հենց իրենք որոշում կկայացնեն»: Սեպտեմբերի 27: «Եղբորս հետ վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 26-ին: Մայրիկիս ու հայրիկիս հետ է խոսել: Այդ օրը շատ մռայլ եղանակ էր, իսկ մայրիկս էլ մեկ շաբաթ էր՝ իրեն լավ չէր զգում: Անընդհատ ասում էր՝ ինչ-որ բան այն չէ, ինձ լավ չեմ զգում, ոնց որ «մեջքս ու ձեռքերս կոտրված լինեն»: Չէինք հասկանում, թե ինչ է նրա հետ կատարվում: Եղբայրս մայրիկիս հետ խոսելիս նկատել էր, որ տրամադրություն չունի, անընդհատ հարց ու փորձ էր արել, թե ինչ է եղել, մայրիկն էլ ամեն ինչ եղանակին էր վերագրել: Շատ լավ տրամադրություն էր ունեցել, անգամ փորձել էր մայրիկի տրամադրությունը բարձրացնել:

Երեկոյան արդեն հայրիկիս հետ էր խոսել, նա նկատել էր, որ Վոլոդյան անհանգիստ է, տղաներին ասում է՝ սա այստեղ դրեք, սա այն կողմ տարեք: Անգամ բարկացել էր, թե ինչ ես կարգադրություններ անում, իսկ եղբայրս նրան հանգստացրել էր՝ «չէ, պա՛պ ջան, ամեն ինչ նորմալ է, ուղղակի գործ ենք անում, մեր սովորական առօրյան է»: Հայրիկս, սակայն, զգացել էր Վոլոդյայի անհանգստությունը: Սեպտեմբերի 27-ից իր հետ կապ չենք ունեցել, հեռախոսները չէին պատասխանում: Ըստ պաշտոնական տվյալների, եղբայրս սեպտեմբերի 30-ին է զոհվել՝ Հադրութում: Շատ տեղեկություններ չունենք: Բարեբախտաբար, իր զինակից ընկերներից մեկը ողջ է մնացել՝ նաև եղբորս շնորհիվ, նա է մեզ հիմնական տեղեկություններ հաղորդողը: Սակայն վիրավորումներ է ստացել, կոնտուզիա տարել, և այդ պատճառով իր պատմածների մեջ որոշակի հակասություններ են նկատվում, ուստի հստակ չենք կարող ասել, թե իրականում ինչ ու ինչպես է եղել: Սկզբում լուրեր էին տարածվել, որ եղբայրս սեպտեմբերի 28-ին է զոհվել, հետո՝ 29-ին, բայց իր զինակից ընկերոջ պատմածից էլ պարզ է դառնում, որ պատերազմի սկսվելուց մի քանի օր անց է դեպքը եղել:

Պատմում է, թե ինչպես է իրենց օգնել, դուրս բերել ձորից, եղբայրս է իրեն ու մյուս տղաներին ուղղորդել: Ինչպես հասկանում ենք, տղաներից այդ պահին ավագն ինքն է եղել, կարծես թե, հրամանատար չի եղել, անգամ վստահաբար կարող ենք ասել, որ չի եղել, քանի որ խոսք չկա հրամանատարի կամ ավագի մասին: Իրենց հետ նաև Սպիտակից մի տղա է եղել, որը ևս վիրավորում է ստացել ու աչքերը բացելուց հետո միայն եղբորս անունն է տվել, թե Վոլոդյայից ինձ լուր տվեք: Այն ժամանակ իր հետ հանդիպել չստացվեց, մեր տեղեկություններով, Գերմանիայում բուժում է ստանում, հուսանք, որ բուժումն ավարտելուց հետո կկարողանանք իր հետ կապ հաստատել»:

Աղավնին ասում է՝ եղբորը փնտրելու ընթացքը կարծես դարեր տևեր: «Հոկտեմբերի 4-ին հայրս եղբորս Երևանում է «գտել»: Ակտիվ, ուժեղ, արագ կողմնորոշվող, անելանելի վիճակներից ելքեր գտնող ու դուրս եկող տեսակ էր, ու չէինք հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել: Երբ որևէ մեկը փորձում էր խոսել Վոլոդյայի անգամ վիրավոր լինելու մասին, հակադարձում էի՝ ինքը չի կարող անգամ վիրավոր լինել: Հոկտեմբերի 4-ին հայրիկս գնաց Երևան: Երբ ներս էր մտել Վոլոդյայի ինքնությունը հաստատելու համար, իրեն վատ էր զգացել, չէր հավատացել, որ եղբայրս է, երկրորդ անգամ էր ներս մտել, ասաց՝ ժպիտն իր դեմքին էր, Վոլոդյան էր, իմ տղան»: Վոլոդյայից հետո նրա ընտանիքին ապրելու ուժ հենց նա է տալիս:

«Բոլոր նկարներից մեզ ժպտում է իր լուսավոր ժպիտով: Հատկապես մի նկար ունի, որը մեզ համար մի տեսակ առաջնորդող ուժ է: Եղբայրս լուսավորության, առաջ գնալու, պայքարի սիմվոլ է: Փորձում եմ պայքարել, լավ սովորել ու լավ մասնագետ դառնալ, որպեսզի կարողանամ ինչ-որ բան անել իմ երկրի համար, ի վերջո, տղաների գործը շարունակել: Հույս ունեմ, որ մեկ օր անպայման կապրենք Արցախում, իմ երեխաները կապրեն Հադրութում, այդ հույսով եմ շարունակում ապրել: Արմատներով Հադրութից ենք: Ավելի կոնկրետ՝ արմատներով Մուշից ենք, հետո եկել ենք Հադրութ, իսկ վերջում՝ Սանահին:

Չգիտեմ՝ նախախնամություն է, թե ինչ, բայց եղբայրս պապենական հողի համար պայքար մղեց ու իր կյանքը զոհեց: Շատերից կարելի է լսել՝ մեր որդիները գնացին ու զոհվեցին Արցախի հողի համար, բայց իմ ու մեր ընտանիքի համար Արցախը սրբավայր է, գերակա արժեք, և բոլորի համար այդպես պետք է լինի: Արցախի հողն իմ եղբոր, իմ եղբայրների արյամբ է ներծծված: Պետք է փորձենք ամեն ինչ անել, որ այսօրվա իշխանություններն այն չհանձնեն, չնվիրաբերեն թշնամուն: Այդ հողի իսկական տերը մենք ենք, ու այդ հողում պետք է ապրենք մենք, մեր երեխաներն ու թոռնիկները»:

Հ. Գ. - Վոլոդյա Վերանյանը ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև մեդալներով ու պատվոգրերով ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Ալավերդու պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%