Կատալոնիայի ղեկավար է ընտրվել Կառլես Պյուջմոնտը, որը հանդես է գալիս մարզի անկախության օգտին
МЕЖДУНАРОДНОЕԿառլես Պյուջմոնտը հունվարի 10-ին ընտրվել է Իսպանիայի Կատալոնիայի մարզի կառավարության նոր նախագահ: Ինքնավար մարզի 135-տեղանոց խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում նրա թեկնածությունը պաշտպանել է 70 պատգամավոր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինքնավարության ղեկավարի պաշտոնում Պյուջմոնտի ընտրվելուն հաջողվել է հասնել շնորհիվ անջատողական կոալիցիայի ձայների, որը 62 մանդատ ունի խորհրդարանում, եւ «Թեկնածուներ հանուն ժողովրդական միասնության» միավորման, որն ունի տասը մանդատ:
Հունվարի 10-ին ավելի վաղ, ելույթ ունենալով պատգամավորների առջեւ, Պյուջմոնտն ասել է, թե անհրաժեշտ է «սկսել Կատալոնիայի անկախ պետության ստեղծման գործընթացը»:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



