ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան խոստանում է մեծ ուշադրություն հատկացնել ԼՂ հակամարտությանը
МЕЖДУНАРОДНОЕԵԱՀԿ-ում 2016 թվականին նախագահող Գերմանիան խոստանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփելը:
«Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք անվանում ենք «սառեցված» հակամարտություններ: Դրանց շարքում է նաև այն հակամարտությունը, որում ներգրավված է Ադրբեջանը: ԵԱՀԿ նախագահության շրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կլինեն ամենակարևոր առաջնահերթությունները Գերմանիայի համար»,- հայտնել է Թեմփելը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



