Մեր ամենամեծ ռեսուրսը մեր թիմն է և մեր կատարած աշխատանքը. Մեսրոպ Առաքելյան
БЛОГ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեր ամենամեծ ռեսուրսը մեր թիմն է և մեր կատարած աշխատանքը, որն ամեն օր ավելանում է։ Քարոզարշավի լավագույն միջոցը մարդկանց հետ պարզ եւ անկեղծ զրույցն է, որն էլ անում ենք կուսակցության ստեղծման օրվանից։
Մարդիկ, ի դեմս մեզ, կտեսնեն մի թիմ, որն ունակ է առաջարկել Երեւանի առջեւ ծառացած խնդիրների պրոֆեսիոնալ ու արդյունավետ լուծումներ, որը կարող է իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք Երեւանը դարձնելու են հոգատար, ապահով, առողջ, խելացի, կանաչ եւ այլն։
Բոլոր առաջարկներն ունենալու են հիմնավորումներ՝ հստակ հաշվարկներով ներկայացված։ Մենք չենք խնայելու մեր ոչ մի րոպեն ու վայրկյանը՝ մարդկանց հասցնելու մեր առաջարկները։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



