ԵՄ-ն դատապարտող հայտարարություն է տարածել Շվեդիայիում Ղուրանի օրինակն այրելու կապակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական Միութունը դատապարտող հայտարարություն է տարածել Շվեդիայիում բողոքի գործողության ժամանակ Ղուրանի օրինակն այրելու կապակցությամբ։
«ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Բաղդադում տեղի ունեցող իրադարձություններին վը հանգստության և զսպվածության կոչ է անում։ Մենք դատապարտում ենք դիվանագիտական տարածքների դեմ հարձակումները.
ԵՄ-ն միանում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Շվեդիայում անհատի կողմից Ղուրանը այրելու վճռական մերժման հարցում: Այս արարքը ոչ մի կերպ չի արտացոլում Եվրամիության կարծիքը։
Ղուրանը կամ որևէ այլ Սուրբ Գիրք այրելը վիրավորական և անհարգալի վերաբերմունք է և ակնհայտ սադրանքի մի գործողություն է: Ռասիզմի, այլատյացության ու դրա հետ կապված անհանդուրժողականության դրսևորումները տեղ չունեն Եվրոպայում։
Առավել ցավալի է, որ նման արարքն իրականացվեց մուսուլմանական կարևոր տոնի՝ Իդ ալ Ադհայի տոնին։
ԵՄ-ն շարունակում է պաշտպանել կրոնի կամ հավատքի ազատությունը և արտահայտվելու ազատությունը՝ արտերկրում ու ներսում:
Հիմա ժամանակն է միասին կանգնել փոխըմբռնման ու հարգանքի համար՝ կանխելու ցանկացած հետագա սրացում»,- ասված է ԵՄ արտաքին ծառայության տարածած հայտարարության մեջ:
Հունիսի 28-ին մի տղամարդ պատռել և այրել էր Ղուրանի պատճենը Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ։ Այդ քայլ զայրացրել էր Թուրքիային։
Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Սալվան Մոմիկան նախ պատռել է Ղուրանի էջերը, դրանցով սրբել է կոշիկները, ապա այրել գիրքը։
Սալվան Մոմիկայի բողոքի գործողությունը համընկել է մուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի մեկնարկի հետ։
Մոմիկայի՝ Ղուրանն այրելու քայլին անմիջապես արձագանքել է պաշտոնական Անկարան, որն արգելափակել է Շվեդիայի միացումն անդրատլանտյան դաշինքին։
«Անընդունելի է այս գործողությունները թույլ տալ խոսքի ազատության պատրվակով»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Հանդուրժել նման սարսափելի արարքները նշանակում է մեղսակից լինել»,- հավելել է Ֆիդանը:
Մոտ երկու հարյուր մարդ հետևել է նրա գործողություններին: Ի պատասխան գործողությանը՝ ներկաներից ոմանք արաբերեն բղավել են «Աստված մեծ է»։ Նրանցից մեկին ոստիկանները բերման են ենթարկել, երբ փորձել է քար նետել ակցիայի մասնակիցների վրա։
Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրանի այրմամբ բողոքի ակցիա անցկացնել Կուրբան բայրամի տոնի առաջին օրը, հաղորդել էր AFP-ն:
Սկանդինավյան երկրի վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնն այդ որոշումն անվանել է «օրինական, բայց ոչ տեղին»: Նա հրաժարվել է խոսել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վրա ստեղծված իրավիճակի ազդեցության մասին։ «Ես հավատում եմ, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ պետք է հանգիստ մնալ ու մտածել, թե որն է լավագույնը Շվեդիայի երկարաժամկետ շահերի համար»,- հավելել է նա։
Մոմիկան TV4 Nyheterna հեռուստաալիքին ասել է, որ Ղուրանը «վտանգ է ներկայացնում ժողովրդավարական օրենքների և շվեդական ու մարդկային արժեքների համար»:
37-ամյա երիտասարդը, որը լքել է Իրաքը՝ ապրելու Շվեդիայում, գրքի վրա բեկոն է լցրել նախքան այն վառելը, իսկ երկրորդ ցուցարարը խոսել է մեգաֆոնով: