Մի՛ կրկնեք 2008-ին Բուխարեստում Մերկելի թույլ տված սխալ. Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ Գերմանիայի կառավարությանը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան Գերմանիայի կառավարությանը հորդորել է չհակազդել ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցությանը, ինչը, ըստ նրա, ժամանակին արել է նախկին կանցլեր Անգելա Մերկելը։
«Իմ ուղերձը պարզ է. մի՛ կրկնեք այն սխալը, որը կանցլեր Մերկելը թույլ տվեց 2008 թվականին Բուխարեստում, երբ նա դեմ էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում որևէ առաջընթացի», - Welt am Sonntag թերթին ասել է Կուլեբան:
Նրա խոսքով՝ Մերկելի գործողությունները, մասնավորապես, նպաստել են Ղրիմի միավորմանը Ռուսաստանին։
Ուկրաինացի նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների սխալն այն է, որ նրանք դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը համարում են «նոր պատերազմի ուղի»։
«Դա իրականում խաղաղության ճանապարհ է»,- ասել է նա։
Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Կիևն ակտիվացրել է ջանքերը՝ կապված դաշինքին միանալու հավակնությունների հետ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Կիևն ակնկալում է այս գագաթնաժողովում պարզեցված ընթացակարգով կազմակերպությանն անդամակցելու հրավեր ստանալ։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին անհնար է, և անդամ երկրները և Կիևը դա հասկանում են։