Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է իրականացնել Հրազդանի ՋԷԿ-ի կառուցման ծրագիրը

ЭКОНОМИКА

«Տաշիր» ընկերությունների խումբը  շարունակում է իրականացնել Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման ծրագրերը և վարկային համաձայնագիր է ստորագրել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ՝ ֆինանսավորելու Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը։ Նոր կայանի կառուցման համար ԵԱԶԲ-ն կհատկացնի 26 մլն ԱՄՆ դոլար։

Էներգաբլոկի հզորությունը կկազմի 50 ՄՎտ, ինչը հնարավորություն կտա տարեկան մոտ 400 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրել։ Շինարարության համար օգտագործվելու են միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխան բարձր արդյունավետությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը։

Ծրագրի շրջանակում արտադրված էլեկտրաէներգիան նախատեսվում է  ինչպես Հայաստանի ազատ և մրցունակ՝ էլեկտրաէներգիայի շուկայում սպառման, այնպես էլ արտահանման համար: Ծրագրի իրականացումը կխթանի Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացիան և կբարձրացնի դրա արդյունավետությունը: Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թ. կեսերին։

Սա էներգետիկ անվտանգության բարելավման ոլորտում երկրորդ ծրագիրն է, որը «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ՝ ԵԱԶԲ-ն իրականացնում է Հայաստանում։ 2022 թ. օգոստոսին համաձայնություն է ձեռք բերվել Բանկի կողմից ենթակառուցվածքների արդիականացման և հաշվառման սարքերի արտադրության ֆինանսավորման վերաբերյալ, որը հանրապետությունում կառավարման միջազգային ստանդարտների և ավտոմատացված հաշվառման համակարգերի ներդրման ծրագրի մասն է կազմում։ Այդ նպատակների համար ԵԱԶԲ-ն վարկային համաձայնագրի շրջանակում կհատկացնի 30 մլն ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարել էր Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի մոտ նոր ՋԷԿ-ի կառուցման մասին։ 126 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանը էլեկտրաէներգիա է արտադրելու ինչպես Հայաստանի կարիքները հոգալու, այնպես էլ Վրաստան արտահանելու համար։

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ Ավելի քան 17 տարի ԵԶԲ-ն օգնում է ամրապնդել և ընդլայնել իր անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերը և օժանդակել նրանց համապարփակ զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ-ի վարկային պորտֆելի հիմնական մասնաբաժինն ուղղված է տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում ինտեգրացնող ազդեցություն  ունեցող ծրագրերը:  Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման  (ESG) սկզբունքներով:

 

«Տաշիր» ընկերությունների խումբ

«Տաշիր»-ը Ռուսաստանի ամենամեծ դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական խումբն է, որը կազմված է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործող՝  գրեթե 200 ընկերություններից և ձեռնարկություններից: Իր հիմնադրումից ի վեր՝ 1999 թվականին և ավելի քան 20 տարի շարունակ, Ռուսաստանի շինարարության և կառուցապատման շուկայում «Տաշիր»-ն անշեղորեն ավելացնում է իր ակտիվները՝ միաժամանակ հաջողությամբ ընդլայնելով իր բիզնեսը ֆինանսական և էներգետիկայի, արդյունաբերության, մանրածախ առևտրի և ռեստորանային բիզնեսի, զվարճանքի և այլ ոլորտներում: Խումբն ընդգրկված է Ռուսաստանի հարյուր խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի և հարակից երկրների 51 քաղաքներ։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

 

Ինչպես դիմել մեզ՝

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Տաշիր ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցության բաժնի հետ:

Հեռախոս ՝ +7 495 989 28 32| էլ-փոստ՝ [email protected]        

Մոսկվա | Podkolokolny per., 13/5

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества