Ֆիլիպ Կիրկորով․ «Ինձ Հայաստանում շատ են սիրում, եւ ինձ համար այդ սերը շատ թանկ է»
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական շոու-բիզնեսի աստղ Ֆիլիպ Կիրկորովը Instagram-ում կիսվել է իր երեւանյան այցի տպավորություններով։
«Ինձ այստեղ շատ են սիրում, եւ ինձ համար այս սերը Հայաստանում շատ թանկ է»,-նշել է արտիստը։ Նրա խոսքով՝ ամեն անգամ Հայաստան գալուց մի նոր բան է բացահայտում։ Կիրկորովը, հատկապես, հիացած է Կասկադով ու Գաֆեսճեան թանգարանով։
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել երգչուհի Սիրուշոյին՝ Pregomesh բրենդից իր նվերի համար՝ հավելելով, որ այն կկրի, որպես թալիսման։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք․ Կիրկորովն այստեղ ելույթ է ունեցել դիմահարդար Նատալի Տոնոյանի ծննդյան տարեդարձին։ Նրանք միասին պարել են Արամ Ասատրյանի հայտնի երգի ներքո։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



