Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ղարաբաղը. Ալիև
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը» (չակերնտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն): Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:
«Չնայած Հայաստանը ստիպված է եղել ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն հայկական զինված ուժերի մնացորդներ դեռևս կան «Ադրբեջանի տարածքում» (չակերնտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն), որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- նշել է Ալիևը։
Նրա խոսքով՝ այնտեղ գտնվող հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն:
Ալիևը նաև բողոքել է, որ Հայաստանը նաև խոչընդոտում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերնտները՝ Tert.am) բացումը: