Ադրբեջանը Թուրքիային 322 մլն դոլարի գազ է պարտք
ЭКОНОМИКАԹուրքիայի հաշվիչ պալատը հայտարարել է, որ Ադրբեջանը թուրքական «Բոթաշ» գազային օպերատորին 322 մլն դոլարի գազի ծավալների մատակարարման պարտք ունի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Զաման» թերթը` հղում կատարելով «Բոթաշ»-ում Հաշվիչ պալատի անցկացրած աուդիտի արդյունքներին:
Զեկույցում ասվում է, որ «գնիր եւ վճարիր» աշխատանքի սկզբունքը, որով «Բոթաշ»-ն աշխատում է Ադրբեջանի հետ, խիստ վնաս է հասցնում գազային օպերատորին:
«Բոթաշ»-ի մոտ ադրբեջանական գազի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել, որի համար հարյուր միլիոնավոր դոլարներ են վճարվել:
Թուրքիայի հաշվիչ պալատը նշում է, որ այն դեպքում, եթե «Բոթաշ»-ը չկարողանա մինչեւ 2017 թվականը վերցնել վճարված ադրբեջանական գազի ծավալները, ապա գազային օպերատորը 322 մլն դոլարի վնաս կկրի:
Անկարայի եւ Բաքվի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` Թուրքիան տարեկան պետք է Ադրբեջանից 6,6 մլրդ խմ գազ գազ գնի: