«Ապրելու երկիր» կուսակցության մեգանախագծերից և երևանցիներին արվող կարևորագույն առաջարկներից մեկը Երևանի ճոպանուղու համակարգի կառուցումն է
ПОЛИТИКА«Ապրելու երկիր» կուսակցության մեգանախագծերից և երևանցիներին արվող կարևորագույն առաջարկներից մեկը Երևանի ճոպանուղու համակարգի կառուցումն է, որը դառնալու է քաղաքի տրանսպորտային համակարգի մի մասը, լուծելու է երևանցիների և քաղաքի բնակիչների համար այս պահի թիվ մեկ գերխնդիրը։
Ճոպանուղու համակարգը քաղաքը կդարձնի երթևեկելի, գեղեցիկ ու ժամանակակից։ Ըստ հայեցակարգի՝ 94 կանգառով և 77 կմ երկարությամբ ճոպանուղին նախատեսվում է կառուցել 7 երթևեկելի գծով՝ Ֆրանսիայի հրապարակ-հյուսիսային ավտոկայան, Ֆրանսիայի հրապարակ-Ավան, Ֆրանսիայի հրապարակ-Նոր Նորք, Ֆրանսիայի հրապարակ-Նուբարաշեն, Շենգավիթ կայարան-Կոմիտասի պողոտա, Լենինգրադյան փողոց-Լամպերի գործարան, Աշտարակի խճուղի- Հարավ Արևմտյան թաղամաս։
Սա այն մոդելն ու ձևաչափն է, որով առաջնորդվում ենք մենք, և որով պատրաստվում ենք խոսել Երևանի յուրաքանչյուր բնակչի հետ՝ վերհանելու և արդյունավետ ու առարկայական լուծումներ առաջարկելու մեր մայրաքաղաքի, բնակիչների կյանքն արժանապատիվ, հարմարավետ դարձնելու համար։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



