Ո՛չ հնարավորություն ունենք, ո՛չ ցանկություն. Կրեմլից հայտնել են, որ չեն հետևում Պրիգոժինի տեղաշարժերին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրեմլում չեն հետևում Վագներ մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Պրիգոժինի տեղաշարժին, դրա համար ո՛չ հնարավորություն կա, ո՛չ ցանկություն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամաուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Ոչ, մենք չենք հետևում նրա տեղաշարժերին, մենք դրա ո՛չ հնարավորություն ունենք, ո՛չ ցանկություն»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը վերահսկում է Պրիգոժինի տեղաշարժերը՝ հաշվի առնելով վերջին հաղորդագրությունները, որ նա Ռուսաստանում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ:
«Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին, ապա նա Սանկտ Պետերբուրգում է, որտե՞ղ է նա այսօր առավոտյան, գուցե առավոտյան մեկնել է Մոսկվա... Նա Բելառուսի տարածքում չէ»,- ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում Անկախության պալատում արտասահմանցի և բելառուս լրագրողների հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ լույս 24-ը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի ճամբարներին, ինչը հերքել էր և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր «հանցավոր արկածախնդրություն», «հարված թիկունքից» և «դավաճանություն»։
Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում «Վագների» շարժը դադարեցնելու առաջարկը: Դրանից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «Վագներ»-ի ղեկավարը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։Հունիսի 28-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը։