Ինձ համար կարևոր չէ գոլեր խփելը. Մեսսի
СПОРТԱրգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ դուրս գալու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ խաղում Արգենտինան 6:1 հաշվով առավելության հասավ Պարագվայի նկատմամբ, իսկ Մեսսին ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ:
-Անցյալ տարի մենք դուրս եկանք Աշխարհի առաջնության եզրափակիչ, իսկ այժմ մասնակցելու ենք Ամերիկայի գավաթի վճռորոշ խաղին: Բոլորս ցանկանում ենք հաղթանակ տոնել առաջիկա խաղում:
Այո՛, կիսաեզրափակչում, ի տարբերություն նախորդ խաղերի, շատ գոլեր խփեցինք, բայց ես հույս ունեմ, որ Աստծո օգնությամբ եզրափակչում էլ շատ գոլեր կխփենք: Ինձ համար կարևոր չէ` ես կխփե՞մ, թե՞ ոչ: Գիտենք` շատ հնարավորություններ կունենանք, եթե խաղանք այնպես, ինչպես Պարագվայի դեմ խաղացինք,-Մեսսիի խոսքերը մեջբերված են «Ole»-ից
Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կայանալու է հուլիսի 4-ին, Արգենտինայի մրցակիցը մրցաշարը հյուրընկալող Չիլին է: