Իրանի ԱԳՆ-ն կանչել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ նոր պատժամիջոցների պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին այն բանից հետո, երբ Լոնդոնը հերթական պատժամիջոցներն է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ Իրանի ԱԳՆ-ում բրիտանական իշխանությունների հայտարարություններն ու դիրքորոշումները, ինչպես նաև Իրանի դեմ վերջին պատժամիջոցները համարում են ապօրինի միջամտություն և խստորեն դատապարտում են դրանք։
Գերատեսչությունում նաև նշել են, որ Բրիտանիայի ապակառուցողական մոտեցումն անընդունելի է, և Թեհրանը համարժեք և արդյունավետ հակամիջոցներ կձեռնարկի։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբերհրամանատարության, Իրանի կիբերանվտանգության և մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդների, դրանց ղեկավարության և Իրանի մի շարք բանտերի պետերի դեմ: Սահմանափակումների հիմնավորման մեջ ասված է, որ հուլիսի 6-ի ցուցակում ընդգրկված կազմակերպությունները «մասնակցում են կամ մասնակցել են Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումներին և, ի թիվս այլ բաների, պատասխանատվություն են կրում խոսքի ազատության, կարծիքների արտահայտման և խաղաղ հավաքների անցկացումը խախտելու կամ խախտելու կոչերի համար»։