«Տեղի կունենա սպասված երգի պրեմիերան հենց հայ հանդիսատեսի առաջ». Խչոյի երևանյան համերգի առաջին մանրամասները
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանաբնակ 22-ամյա հայ երգիչ Խչոն օգոստոսի 12-ին ելույթ կունենա հայ հանդիսատեսի առաջ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախորդ տարի երգչի երկօրյա տևողությամբ համերգի բոլոր տոմսերը սպառված էին, իսկ այս տարի նա պատրաստվում է մասշտաբային ելույթի: Tert.am Life-ը զրուցել է համերգի կազմակերպիչների՝ Հայկ Մկրտչյանի և Դավիթ Առուշանյանի հետ, որոնք հայտնել են առաջին մանրամասները:
«Նախորդ տարին ցույց տվեց հայ հանդիսատեսի հետաքրքրությունը Խչոյի նկատմամբ և 2 օրերի տոմսերն ամբողջությամբ սպառված էին, իսկ այս տարվա ընթացքում Խչոն ունի նոր հիթային երգեր և եկել էր ժամանակը, որ ելույթ ունենա նման մասշտաբային ձևաչափով ու հատկանշական է, որ նա այժմ համերգային շրջագայության մեջ է, բայց նման մասշտաբով համերգը կկայանա հենց Հայաստանում»,- ասաց Դավիթ Առուշանյանը:
Կազմակերպիչները նշեցին, որ այս փուլում լսարանը սպասում է արտիստին և և ստացել ենք միայն դրական արձագանք:
«Respect project-ը կազմակերպել է 4 մասշտաբային համերգ և բոլորն էլ բարձր մակարակով, իսկ այս փուլում ինտենսիվ պատրաստվում ենք այս ծրագրին: Նշենք, որ հանդիսատեսն ունի հնարավորություն լինել, թե՛ պարահրապարակում. թե՛ նստատեղով հատվածում, իսկ դռները բացվելու են համերգային ծրագրից 2 ժամ առաջ և ունենալու ենք տարբեր անցակետեր, որպեսզի հերթեր չգոյանան: Ինստագրամյան իր էջում Խչոն ցույց է տվել երգից հատված և ուզում եմ տեղեկացնել, որ հիթային երգի պրեմիերան կկայանա հայ հանդիսատեսի առաջ»,- նշեց Դավիթ Առուշանյանը:
Համերգի տևողությունը 4 ժամ է և բացի Խչոյից նաև ելույթ են ունենալու Glass cage լեյբլի արտիստներից մի քանիսը:
«Կարևոր է, որ մենք սատարենք հայ երիտասարդ արտիստին, որն առիթը բաց չի թողնում Հայաստանի մասին խոսելու և Հայաստանը դրական լույսի ներքո ներկայացնելու: Նրա երգերից շատերը հիթային են և հենց այդ օրը հանդիսատեսը հնարավորություն կունենա լսել իրեն և վայելել»,- նշեց Հայկ Մկրտչյանը: