Մարիուպոլում ուկրաինացի սահմանապահի կողմից գնդակահարված զույգի երեխան սովից մահացել է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարիուպոլում սովից մահացել է մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխան, ում ծնողներին գնդակահարել է ուկրաինացի սահմանապահը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
2022 թվականի մարտին տղամարդու և կնոջ սպանության գործով հետաքննության փաստաթղթերից պարզ է դառնում է, որ զույգի երեխան մենակ է մնացել բնակարանում։
Դստեր ու փեսայի մահվան մասին տղայի տատիկն իմացել է քաղաքի կայքի լուրերից։ Նրա մոտ են եղել ընտանիքի բնակարանի բանալիները, որտեղ հայտնաբերել է թոռան դիակը։ Կինը ենթադրել է, որ տղան սովից է մահացել, քանի որ տանը հայտնաբերվել է հում բանջարեղեն՝ ատամների հետքերով։
Հունիսին գերության մեջ գտնվող ուկրաինացի սահմանապահը խոստովանել է, որ Մարիուպոլում կրակել է երկու խաղաղ բնակիչների վրա։ Նրա խոսքով՝ զույգին ոչինչ չէր սպառնում, սակայն կրակոցների ժամանակ նրանք վախեցան ու առանց հրամանի սկսեցին շարժվել։
«Ես գոռացի «Կանգնի՛ր», նրանք չպատասխանեցին այս պահանջին, որից հետո կրակ բացեցի՝ սպանելու համար»,- ասել է նա՝ նշելով, որ կրակել է մեջքի և կրծքավանդակի շրջանում։
Ուկրաինացին դա բացատրել է նրանով, որ «կարծում էր, թե իրենք աջակցում են Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությանը»։