Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Թարս նայելու» համար աչք կհանեն, երկիրը «թարսելու» համար... ոչինչ չեն անի. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախ` ընդամենը երկու դրվագ վերջին օրերի քրեական խրոնիկայից: Դրվագ առաջին. մի խումբ երիտասարդներ որոշել են «քաղաքից դուրս» ծնունդ նշել, Դիլիջանին մերձակա Թեղուտ գյուղում հյուրատուն են «վերցրել» ու նշել են, այդ թվում՝ ուշ ժամին բարձր երաժշտության ուղեկցությամբ: Տեղացի մի երիտասարդ ու մի պատանի որոշել են քեֆչիներին դիտողություն անել, դիտողությունն արագորեն վերաճել է վիճաբանության, վիճաբանությունը՝ դանակահարության: Ծնունդ նշողներից մեկը դանակով հարվածել է մյուսին, պատճառել վնասվածքներ:

«Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել դանակահարված երիտասարդի կյանքը: Բայց ամեն ինչ կարող էր շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ: Ի վերջո, հնարավոր էր, որ զայրացած թեղուտցիներն ուղղակի հաշվեհարդար տեսնեին տաքացած քեֆչիների նկատմամբ: Դրվագ երկրորդ: Հուլիսի 9-ին, ժամը 19։50-ի սահմաններում Սիսիանի Իսրայել յան և Խանջյան փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել, որին հաջորդել է վիճաբանություն և...

Մասնակիցներից մեկը դանակահարել է երեք հոգու: Ըստ երևույթին, վթարի, բախման, երթևեկության կանոնների ու, առհասարակ, «ավտո քշել» իմանալ-չիմանալու շուրջ թունդ վիճաբանության հետևանքով: Ընդամենը երկու դեպք, 4 դանակահարված: Սա, եթե ոստիկանական օպերատիվ ամփոփագրերը առանձնապես «չքրքրենք»: Մինչդեռ, կարող եք չկասկածել, որ նմանօրինակ դեպքերի մասին տեղեկություններ կգտնեք էլի ու էլի: Մենք ապրում ենք մի հասարակության մեջ ու մեր հասարակության այնպիսի հոգեվիճակում, որ գործնականում հնարավոր է, որ ամենից անմեղ դիտողությունը, երթևեկի մեջ մի ազդանշանը, մի հայացքը 5 րոպե անց վերածվի տուրուդմփոցի: Առնվազն: Թարս նայելու համար կարող է մեկը մյուսի աչք հանել, եթե փորը չթափի: Ավտոբուսում ոտքը տրորելու համար: Բարձր երաժշտության համար դիտողության պատճառով: Մեքենաների բախվելու պատճառով, ու այն դեպքում, երբ վթարից ուղղակիորեն ոչ ոք չէր տուժել:

Այսինքն, ի՞նչ է ստացվում: «Թարս նայելու» համար կտան ու աչք կհանեն, բայց երկիրը «թարսելու» համար… ոչինչ: Ոչ մի բան: Ոչ մի հույզ: Չնայած, վստահ ենք, որ դա զուտ մակերեսային ու խաբուսիկ տպավորություն է: Թեկուզ այն պարզ պատճառով, որ, դե, չի կարող, էլի, սեփական երկիրն ու ժողովրդին պատուհասած աղետը միևնույն լինել այդ նույն երկրում ապրող այդ նույն ժողովրդի ներկայացուցիչների համար: Չնայած այստեղ շերտ-շերտ նրբերանգներ կան: Մյուս կողմից՝ չի կարելի անտեսել այն տարբերակը, որ երբ ուղղակիորեն իրենց անձնական տիրույթում է ինչ-որ անդուր բան կատարվում, այդ ժամանակ էլ հետևում է համապատասխան ռեակցիա, ընդհուպ՝ ագրեսիա: Իսկ այն, ինչ կատարվում է երկրի հետ, այն կործանումային ընթացքը, որը վարում են օրվա իշխանությունները, անմիջականորեն այս կամ այն քաղաքացին ուղղակիորեն իր մաշկի վրա չի զգում, ասենք, նույն Երևանում կամ մեկ այլ մարզում:

Չենք կարող ասել՝ Սիսիանում, որովհետև ներկա իշխանության նվաճումներից մեկն այն է, որ Սիսիանի անմիջական մերձակայքում թշնամին բնավորված է և ցանկացած պահի կարող է կրակ բացել: Եվ ամեն պարագայում. դա այնքան էլ տպավորիչ բացատրություն չէ, քանզի ստացվում է, որ շատերի համար կարևոր չէ, թե երկրում որտեղ ինչ կլինի, ում ինչ կլինի, կարևորը՝ իրենց ավտոյին կպնող չլինի, իրենց թարս նայող չլինի, իրենց հավին քշա ասող չլինի: Իսկ այն, որ երկիրը, այդ նույն ավտոյով, հավով, նաև իրենով հանդերձ տանում են ակնհայտ կործանման, դա… ոչինչ: Չգիտենք: Ամեն դեպքում, ամեն ինչ այդքան միանշանակ չէ, որքան կարող է թվալ: Այս ամենի հետ կապված մյուս խնդիրն արդեն հասարակության ներսում քլթքլթացող չարությունն է, ագրեսիան, անբավարարվածությունը՝ կյանքից, իշխանություններից, իրավիճակից:

Չարության կուտակիչ է դարձել նաև ներկա իրավիճակը, որի պայմաններում ոչ մի ընկալելի հեռանկար չի նշմարվում, ի լրումն, իշխանական քարոզչությունն էլ ոչ պակաս է ներգրավված այդ ամենում՝ ժողովրդին շարունակաբար ահաբեկելով պատերազմով: Այնպես որ, քիչ է մնում ասեն՝ վայ, հանկարծ ընդդիմադիր թերթեր չկարդաք, թե չէ Ադրբեջանը կհարձակվի, հանկարծ ավելորդ անգամ զուգարան չգնաք, թե չէ՝ Ադրբեջանը կհարձակվի, ու նմանօրինակ այլ անհեթեթություններ: Իսկ չարությունը, ագրեսիան չեն ցնդում ու աներևութանում: Եվ ունենում են նաև նման դրսևորումներ: Շարքային վթարը դառնում է եռակի դանակահարման վայր ու առիթ: Աղմկոտ քեֆը վերածվում է դանակահարության: Ու դա դեռ միայն երկու առանձնացված դեպք…

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру