Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վանաձորը հայկական երգ ու պարով էր շնչում. «Իրական դպրոցի» շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականները. «Փաստ»

КУЛЬТУРА

«Փաստ» օրաթերթը գրում է

Շտապում էինք Վանաձոր՝ ներկա գտնվելու «Իրական դպրոցի» «Տարելրումն 2023» միջոցառմանը: Ծանոթ չլինելով Վանաձորի փողոցներին՝ հստակ կարող էիր հասկանալ, որ ժամանում ես միջոցառման վայր՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ: Կհարցնեք, թե ինչպե՞ս: Մայթերով քայլող երեխաների շապիկներին Մարաշի ասեղնագործության պատառիկներ էին՝ անասելի գեղեցիկ ու, ամենակարևորը, հայկական: Դե, իսկ հիմա՝ միջոցառման մասին: Մշակույթի պալատի բակում կազմակերպվել էին աշխատանքների ցուցահանդես-վաճառք, «Ճարտար» ակումբի վարպետաց դասեր և, իհարկե, «Իրական դպրոցի» սաների ավարտական աշխատանքների ներկայացում: Կավից պատրաստված աշխատանքներ, այդ թվում՝ Խնձորեսկի վիշապագորգը, գիտական փորձեր, «Մարտախաղի» ներկայացում, երգ ու երաժշտություն, մեկ էլ հանկարծ՝ «զինված ու քողարկված» մարտիկներ են հայտնվում դիմացդ: Ինչպես ասում են, հետաքրքիր, ուսուցողական ու, ամենակարևորն է, հայկական ժամանցն ապահովված էր:

«Ինստիգեյթ» խորհրդատվական ընկերության տնօրեն, «Իրական դպրոցի» հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասում է՝ Երևանում միջոցառում կազմակերպելը շատ ավելի դյուրին է, բայց իրենց ընկերության համար հիմնադրման առաջին օրվանից կարևոր է եղել մարզերի զարգացումը: «Ինստիգեյթն իր բոլոր տարեդարձերը նշել է մարզերում, 2020 թ.-ից հետո «Իրական դպրոցը» ևս հետևել է այս ավանդույթին: Մեր իրական նպատակը ոչ միայն ուղղակի ծննդյան տարեդարձ նշելն է, այլև ոչ ֆորմալ շփումները, ինչպես նաև մարզային ակտիվությունը: Այս միջոցառումների անցկացմամբ և մեր այցերով էապես փոխվում է մարզի և քաղաքի կյանքը, ինչպես նաև դպրոցն էլ ավելի ճանաչելի է դառնում»,- ասում է ընկերության տնօրենը: «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի մեկնարկը տրվել է 2016 թ.-ին Երևանում։ Սկզբում մասնաճյուղեր են բացել Գյումրիում և Վանաձորում, հետո, ընդլայնելով աշխարհագրությունը, հասել Գորիս, Իջևան ու Ստեփանակերտ: Հիմնադրամի նպատակներից մեկն է ունենալ 40-ից ավելի դպրոց Հայաստանի գյուղերում և քաղաքներում: Այն կոչվում է «Իրական դպրոց» Շուշիի Ռեալական ուսումնարանի հիշատակին:

Համակարգերի տեսություն (Systems Theory) մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիրն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն հիմնադրամի» կողմից: «Իրական դպրոց» կարող են ընդունվել 9-րդ դասարանն ավարտած աշակերտները: Ուսումնառությունն իրականացվում է շրջված դասարանի կերպով և նախագծային ուսուցման ձևաչափով: Առաջին երկու տարին ներառում են հանրակրթական ավագ դպրոցի 10- 11-րդ դասարանների ուսումնական ծրագրերը, ընդ որում՝ ուսումնառության երկրորդ տարվանից սկսած ուսանողներն աշխատում են իրական նախագծերի վրա և անցնում պրակտիկա ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Ուսումնական 3-4-րդ տարիներին նրանք ստանում են մասնագիտական կրթություն, որն իրականացվում է նախագծային ուսուցման ձևաչափով: Իրական դպրոցը բազմաթիվ գործընկերներ ունի, այդ թվում՝ ՈՄԱ-ն, «Խորոտը», «Ազատազէնը», «Կայթ» մշակութային հանգույցը, «Ինստիգեյթ» ընկերությունը և այլք: «

Տարելրման» համերգային մասն ապահովեցին «Ճարտար» ակումբի սաները: Այն հիմնվել է 2019 թ.-ին, մշակութային ծրագիրը մշակվել է ավագ դպրոցների և քոլեջների՝ արվեստում չմասնագիտացող սաների համար: Ծրագիրը ներդրվել է «Իրական դպրոցում»: Ի դեպ, 2021 թ.-ին ակումբի սաների ներգրավմամբ հիմնադրվել է «Շիվք» նվագախումբը, որը հանդես է գալիս ֆոլկ-ֆյուժն ժանրում և ներկայացնում է հայկական ֆոլկ երաժշտությունը սեփական մշակումներով: Նվագախումբը ելույթ ունեցավ ավարտական համերգի ժամանակ, «Խլփանեն» նրանց կատարմամբ հրաշալի էր: «Ճարտարը» «Կայթ» մշակութային հանգույցի՝ կյանքի կոչված գաղափարներից մեկն է: «Կայթի» հիմնական նպատակը արվեստի կրթությունն ու հայ մշակույթը բոլորին հասանելի դարձնելն է՝ անկախ սոցիալ-տնտեսական հնարավորություններից ու բնակության վայրից:

Օրինակ՝ մեկնարկում է նրանց «Արև է ելել» համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիրը, որն ուղղված է սահմանամերձ և գյուղական համայնքներում մշակութային կրթության և ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը: Միջոցառման ավարտին շրջանավարտներին հանձնվեցին վկայականները, ըստ ավանդույթի՝ զենքեր նրանց, ովքեր հասցրել էին հանձնել համապատասխան քննությունները, նաև թույլ էր տալիս օրենքը: Միջոցառումն ավարտվեց Հայաստանի օրհներգով և Կարնո քոչարիով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества