Անի Պետրոսյանի, Ստեփան Ղամբարյանի, Ելենա Վարդանյանի, Մհեր Մխիթարյանի, Աննա Մանուչարյանի, Աղաս Մանուկյանի, Լիա Զախարյանի մասնակցությամբ նոր ներկայացման մանրամասները
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարդկանց ամենամեծ թերությունը աներեւույթ դիմակն է, եւ դրա պատռվելուց հետո յուրաքանչյուրին դատելուց առաջ մի պահ մտածիր, թե երբ ես ինքդ վերջին անգամ հանել քո դիմակը․ այս մասին է ռեժիսոր, պրոդյուսեր Սեդրակ Գոջամանյանի եւ սցենարիստ Արմեն Վարդանյանի «No Makeup» ներկայացումը, որի պրեմիերան կկայանա հուլիսի 21-ին՝ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
Կատակերգական ժանրի այս ներկայացումը Սեդրակ Գոջամանյանի եւ Արմեն Վարդանյանի 6-րդ համագործակցությունն է։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սեդրակ Գոջամանյանը բացահայտել է ներկայացման մանրամասները։
Այս պատմության դեպքերը զարգանում են տարեց դերասանուհի Ասպրամ Արմենակովնայի տանը (Ելենա Վարդանյան)։ Բեմի երբեմնի աստղն ունի առողջական խնդիրներ, իսկ նրա խնամակալն է դարձել նախկին ուսանողուհին՝ տաղանդավոր, բայց գործազուրկ Մերին (Անի Պետրոսյան)։
Մերին իր ողջ բեմական հմտությունները բեմ չունենալու պատճառով օգտագործում է իր անձնական հարաբերություններում, ինչի արդյունքում իր եւ իր շրջապատի առօրյան վերածում է իրավիճակների կոմեդիայի, եւ հակառակը։ Պատմության մեջ, Մերիին չեն զիջում նրա շուրջ հավաքված տղամարդիկ եւ նրանց կանայք։
Մյուս կերպարներին մարմնավորում են Աննա Մանուչարյանը, Ստեփան Ղամբարյանը, Աղաս Մանուկյանը, Մհեր Մխիթարյանը եւ Լիա Զախարյանը։
Ռեժիսորի խոսքով՝ այս դերասանական կազմի հետ աշխատելը հետաքրքիր էր, քանի որ ըստ նրա՝ յուրաքանչյուրն ունի իր գույնը։
«Բնականաբար, երբ ներկայացումը գրվել է, կերպարների առումով նկատի ենք ունեցել հենց այս դերասաններին, եւ ես կարծում եմ՝ լավագուն տարբերակն ենք ընտրել, քանի որ նրանք ոչ միայն տաղանդավոր են, այլեւ մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց գործին»։
Ինչ վերաբերում է ներկայացման հիմնական ասելիքին՝ Սեդրակի խոսքով՝ մեսիջները շատ են, հանդիսատեսը դրանք կարող է յուրովի մեկնաբանել․
«Կարծում եմ՝ հանդիսատեսը դիտելով է զգում այդ հաղորդագրությունները, եւ յուրաքանչյուրը կարող է տարբեր բաներ հասկանալ, բայց կարեւորը, որպեսզի այն դիպչի նրանց, իսկ ես վստահ եմ, որ այս ներկայացման դեպքում այդպես էլ կլինի»։
Կերպարների զգեստների ձեւավորումն արել է Արայիկ Գաբաջյանը, երաժշտությունը հատուկ ներկայացման համար հեղինակել է Հովհաննես Արշակյանը, պաստառը՝ Արվին Քոչարյանը, բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան: