«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Պատերազմի ու խաղաղության բանաձևերը
БЛОГ«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Պատերազմի ու խաղաղության բանաձևերը
_______________
Պատերազմ ու պարտություն բերող իշխանությունները հիմա բոլորին փորձում են վախեցնել պատերազմով՝ ներկայանալով որպես խաղաղության աղավնի: Բայց այդ ապրանքն արդեն հնամաշ է ու քիչ գնորդ ունի:
- Պատերազմը լինում է այն դեպքում, երբ հայտարարում ես, որ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս ու թշնամուց սպասում խաղաղություն: Թշնամին քո սպասումներին պատասխանում է կրակոցներով:
- Երբ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, փակում ես բանակցային գործընթացի դուռն ու բացում Հայաստանի տարածքների նկատմամբ թշնամու ախորժակը: ՀՀ օրվա իշխանությունը փորձում է հակառակն ապացուցել հանրության մի մասին, սական Բաքուն իր քայլերով մշտապես հերքում է այդ տեսությունը:
- Բանակցային գործընթացի ժամանակ չարժե օգտագործել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումը, բայց իրավունք չունես օգտագործել նաև «Արցախն Ադրբեջան է, և՛ վերջ» ձևակերպումը: Երկու դեպքում էլ թշնամին շահում է: Ժամանակի ու տարածության զգացողությունը շատ կարևոր է: Եթե, իհարկե, այլ նպատակներ չես հետապնդում:
Էլի բաներ կան, որոնք մտնում են կարելիների ու չիրակելիների շարքի մեջ, բայց դրանք դպրոցահասակ երեխաների համար են, ոչ թե պետական պաշտոնյաների:
Իսկական խաղաղությունը սկսում է չիկարելիները բացառելով: Դրանից հետո արդեն նոր մտնում ենք դիվանագիտության դաշտ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



