Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Միայն պայքարելու կամքը կարող է ցրել հուսահատությունը, վախը, անվճռականությունն ու խավարը. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգովի կանգնած ենք ճակատագրական և շատ պատասխանատու երկընտրանքի առաջ։ Երկընտրանք՝ պայքարի, ազգային արժանապատվության, ինքնիշխանության, լինելիության և ազգային խայտառակության, ինքնաոչնչացման, պարտության հետ հաշտվելու միջև։ Երկուսի ընտրությունն էլ մեզանից պահանջում է իրատեսություն, խիզախություն և օբյեկտիվություն։ Կա՛մ մենք ցուցադրում ենք համազգային համերաշխություն, ազգային արժանապատվություն, վճռականություն, պայքարելու կամք և հեռացնում ենք այս ապաշնորհ, հայրենադավ ու ազգուրաց իշխանություններին, կա՛մ համակերպվում ենք ստրուկի մեր կապանքների ու թրքահպատակության հետ, ընդունում ենք մեր այս անճար ու խղճուկ վիճակը և ապրում ենք անհայրենիք, անդեմ ու անարժանապատիվ կյանքով:

«Եթե դուք հաղթել եք, կարիք չունեք բացատրվելու, իսկ եթե պարտվել եք, չպետք է լինեք այնտեղ, որպեսզի բացատրվեք»,ասել է Ադոլֆ Հիտլերը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «այնտեղ» է 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, այլև 2021թ. վերընտրվել է վարչապետ, բացատրվում ու անգամ հիմնավորում է, որ ինքը կապ չունի 44-օրյա պատերազմում կրած պարտության հետ, և ուրիշներին է մեղադրում հանձնված տարածքների ու հազարավոր զոհերի համար։ Իսկ եթե դեռ այնտեղ է, որտեղ չպետք է լիներ, ուրեմն մենք մեր «տեղում» չենք... Անհավանական է թվում, բայց փաստ է, որ նա, հինգ տարի շարունակ մանիպուլացնելով սեփական ժողովրդին, ավեր, մարդկային ու տարածքային կորուստներ, պարտություն, տառապանք ու աղետ է բերում, բարոյազրկում միջավայրը և կազմաքանդում պետության ու անվտանգության հիմքերը, պետությանը հասցնում կործանման եզրին և դեռ վայելում մեր հասարակության մի մասի սերն ու վստահությունը։

Այդպիսի «մի մասը», հավանաբար, մի նոր, աշխարհին անհայտ մարդկային տեսակ է, որ հեշտությամբ է հաշտվում հայրենիքի կորստի հետ, որի համար խորթ են հայրենիքի զգացումը, որ չի զգում հայրենիքին հասցված վերքը իր սրտի խորքում։ Իսկ հիմա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև հենց այդպիսինների պատճառով մեր բոլորիս անօգնական ու լուռ հայացքի ներքո հրաշք ու անկրկնելի հայրենիք ենք կորցնում։ Սա ամենադաժան իրականությունն է, սա այն է, երբ ազգակիցներիդ մի մեծ զանգված չի գիտակցում և չի ընդունում իր ազգակցական ու արյունակցական կապը իր հայրենիքի ու ժողովրդի հետ։ Ամենադաժանն այն է, երբ անճարության ու խեղճության զգացումը պատում է քեզ։ Այն է, երբ գիտես, որ կորցնելուց հետո այլևս ոչինչ արժեք չունի, իսկ կյանքդ դառնում է անիմաստ կամ ոչ լիարժեք։ Ռուս գրող ՍալտիկովՇչեդրինը գտնում էր,որ «չկա ավելի վտանգավոր մարդ, քան նա, ով անտարբեր է իր հայրենի երկրի ճակատագրի նկատմամբ»։

Իսկ դու, սիրելի՛ հայրենիք, կմտածեի՞ր, արդյոք, որ շուրջ 1600 տարի անց կկանգնես նույն խնդրի առջև, երբ քո ծնած ու սնած զավակներիդ իսկ ձեռքով կհայտնվես կործանման վտանգի առջև, որ կառավարիչներդ կդավաճանեն քեզ իրենց փառասիրությունն ու շահամոլությունը բավարարելու համար, որ մտավորականներիդ, մշակույթի գործիչներիդ, գիտնականներիդ, ուսուցիչներիդ զգալի մասն այդչափ վախկոտ, երկչոտ ու նյութապաշտ կգտնվի, որ աշխատավարձ կոչվող գրոշների կամ գրանտների ու այլևայլ ծրագրերի դիմաց լռելյայն կործանմանդ կհետևի։ Այս իշխանություններն էլ ժողովրդին հնազանդեցնելու ու ստրկացնելու մեթոդ են ընտրել մահաբեր պատերազմով սարսափ տարածելը։ Մինչդեռ պատերազմն ու մահը այդքան սարսափելի չէ, որքան ստորաքարշ, կամազուրկ, անպատիվ, վախկոտ ու պարտադրված կյանքը: Սարսափելին հոգու դատարկությունն է, անսկզբունք, անհայրենիք ու անբովանդակ ապրելը, սրբություններ չունենալը, անտարբերությունը, «անողնաշարությունը»:

Սարսափելին դավաճանի, ստրուկի ու պարտվածի խարանով ապրելու հետ հաշտվելն է: Սարսափելին ոչ թե արժանապատիվ մեռնելն է, այլ ծնկաչոք ապրելն ու հայրենիքն ուրանալը։ Բոլորիս հայրենուրացության ու լուռ անտարբերության արդյունքը մի նոր ցեղասպանությունը կարող է լինել, Արցախի կորուստը կարող է լինել։ Կասկած չունեմ, սակայն, որ հայը դուրս է գալու այս մղձավանջից, մոլորյալ ու շփոթված վիճակից և անպայման վերագտնելու է կորցրած հայրենիքն ու արժանապատվությունը, իսկ Հայաստանը վերածնվելու և վերելք է ապրելու։ Կասկած չունեմ, որովհետև այսքան տաղանդներ ու քաջեր ծնած, հնագույն պատմություն ունեցող, համաշխարհային քաղաքակրթության մեջ այսչափ ներդրում ունեցած ազգը չի կարող ոչնչանալ, չի կարող լինել թուրքի ստրուկը, հպատակը։ Պատմության ողջ ընթացքում չնայած հայությունը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, կեղեքման, պետականություն է կորցրել, սակայն հավատարիմ է մնացել իր հայրենիքին, լեզվին, ավանդույթներին, քրիստոնեությանը, եկեղեցուն, ազգային ինքնությանը, իսկ ընտանեկան կյանքում պահպանել է նահապետական՝ ավանդապաշտ ապրելակերպ։

«Հայերի տոկունությունը պայմանավորված է ազգի ռասայական հատկանիշներով, ինչպես նաև աշխարհաքաղաքական, պատմական և կրոնական հարաբերություններով, որոնք օգնել են նրանց գոյատևել...»,- ասել է 18-րդ դարի գերմանացի ճանապարհորդ Հենրիխ Շլիմանը։ Երբեք պետք չէ հույս տածել ու սպասել, որ հայրենուրացները կապաշխարեն, խելքի կգան, դա ժամանակի և նյարդերի անիմաստ վատնում է: Հիմա մեզ մնում է առանց ժամանակ կորցնելու համախմբվել ազգային շահերով առաջնորդվող հայրենասեր, արժանապատիվ ու գիտակից ուժերի շուրջ, եկեղեցու շուրջ։ Հուսադրող է, որ արդեն նշմարվում են համախմբման, քաղաքական ու քաղաքացիական ակտիվության գործընթացներ։ Ժամանակը ցույց է տվել, որ երբ համախմբվել ենք, հույսներս մեր վրա ենք դրել, անպայման ունեցել ենք հաղթանակներ։

Վերածնվելու բանաձևն էլ պայքարի, զոհաբերության, հայրենիքի հանդեպ մեծ սիրո, նվիրվածության, համերաշխության, աշխատանքի և մաքառումների, Աստծո հանդեպ ճշմարիտ հավատի մեջ պետք է փնտրել։ Ժողովուրդների կյանքը չընդհատվող պայքար է, արյունալի պատերազմներով լի՝ հանուն իրական հայրենիք ունենալու և հանուն իրական ազատության ու արժանապատվության։ Իսկ պայքարել նշանակում է ապրել, միայն աշխատանքն ու կամքը կարող են ազատություն ու փառք բերել ազգերին ու երկրներին. պատմության մեջ ոչ մի ժողովուրդ չի պարտվել, անհաջողություններ չի կրել որևէ բանի բացակայության պատճառով, բացի պայքարելու և հաղթելու կամքի բացակայությունից։ Միայն պայքարելու կամքը կարող է ցրել հուսահատությունը, վախը, անվճռականությունն ու խավարը։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Հ.Գ.- Երբ այս հոդվածը գրում էի, զուգահեռ հայազգի հրաշամանուկ Միքայել Հակոբյանի հարցազրույցը համացանցում դիտեցի։ Հպարտության զգացում ես ապրում, որ այս տակավին երեխան անչափ մտահոգված է իր երկրի վիճակի համար, իսկ կյանքի նպատակը՝ անկախ իր նախասիրություններից, ֆիզիկա և քիմիա խորությամբ ուսումնասիրելն ու այնպիսի հզոր զենքեր ստեղծելն է, որ իր սիրելի Հայաստանը պաշտպանված լինի թշնամիներից։ Միքայելն ու նրա նմանները հույս են ներշնչում, որ հայի տաղանդավոր գենը դեռ իր խոսքն ասելու է, իսկ Հայաստանն ապագա ունի և ապրելու է հավերժ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества