Ռուսաստանը կգնա իր ճանապարհով՝ չմեկուսանալով աշխարհից․ Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը գնալու է իր ճանապարհով, բայց չի մեկուսանա արտաքին աշխարհից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ արձագանքում է արտաքին մարտահրավերներին՝ բարձրացնելով իր աշխատանքի արդյունավետությունը։
«Մեր հակառակորդները սպասում էին, որ մենք կնահանջենք, կհանձնվենք, բայց դա տեղի չի ունենա, ինչպես հաճախ ենք ասում նման դեպքերում՝ Ռուսաստանը կգնա միայն առաջ, այն էլ իր սեփական ուղով, միաժամանակ չմեկուսանալով որևէ մեկից»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հիշեցրել է, որ 2014 թվականին պատժամիջոցների առաջին ալիքը խթան հանդիսացավ որոշ ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսության, արագ զարգացման համար։ Նրա խոսքով՝ այսօր թափ են հավաքում նաև դրական գործընթացները՝ արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտներում։