Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին կբերի երրորդ համաշխարհային պատերազմի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ՝ Ռուսաստանի հետ իր տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակ կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պատերազմի ժամանակ ոչ ոք չի միանում ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ի երկրի վրա հարձակվելը նշանակում է մասնակցել պատերազմի, երրորդ համաշխարհային պատերազմի: Հարցն այն չէ, թե արդյոք նրանք պետք է միանան, այլ այն, թե երբ կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Մինչ այս ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նույնպես հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի մաս՝ պետության տարածքում հակամարտության ավարտից հետո։ Նա նաև հավելել է, որ Կիևը պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի դաշինքի պահանջները բավարարելու համար։