Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանը, Ռոլանդը և Սերգեյ Սմբատյանը՝ «Ֆեստիվառ»-ում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջին ալիքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հուլիսի 22-ին կազմակերպում է զբոսաշրջային և երաժշտական փառատոն Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Ամբողջ օրը քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Լոռու մարզի անհատ կատարողները և խմբերը, իսկ երեկոյան ժամը 20:00-ին Հայքի հրապարակում կմեկնարկի մեծ համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Սիմֆոնիկ էստրադա՝ Սոնա Ռուբենյան և Իվետա Մուկուչյան: Սիմֆոնիկ Ռեինկարնացիա՝ Ռոլանդ Գասպարյան և Ռեինկարնացիա օրկեստրա: Գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան: Փառատոնային օրվա ընթացքում ժամը 12:00-ից «Հայքի» հրապարակի հարակից տարածքում գործելու է 30 տաղավար, որտեղից կարող եք սնունդ, ըմպելիք, հուշանվերներ գնել, մասնակցել տարբեր վարպետության դասերի: Ծրագիր`12:00-18:30՝ Համերգ մարզի անհատ կատարողների և խմբերի մասնակցությամբ: 20:00-23:00՝ ՄԵԾ ՀԱՄԵՐԳ:
Նշենք, որ մուտքն ազատ է: