Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Հայաստանի համար այլ ճանապարհ չկա և չի էլ կարող լինել». «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

pressunity.org-ը «Փորձագետ. Հայաստանի համար այլ ճանապարհ չկա, բացի ԵԱՏՄ-ն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում հասարակական տրամադրությունների մասին pressunity.org-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանի հետ։

– Գևորգ Արամովիչ, ինչպե՞ս կբնութագրեք հայ հասարակության ներկա վիճակը։ Պատերազմից հետո շատ էին խոսում ապատիայի մասին... Ինչպիսի՞ն է իրավիճակը:

-Ապատիան, իհարկե, պարտված պատերազմից հետո էր։ Այն անցնում է, բայց քաղաքական գործընթացների ու իրադարձությունների նկատմամբ առանձնակի հետաքրքրություն չկա։ Կարծում եմ՝ դա հասարակության ինչ-որ հոգնածություն է։ Երբ ակտիվության և ապատիայի շրջաններն անցնում են, ապա վերականգնման շրջան է անհրաժեշտ։ Հիմա հանրային տրամադրությունների առումով մենք այնպիսի անորոշ վիճակում ենք, երբ ինչ-որ հատված ակտիվ է, որոշ հարցեր, իհարկե, բոլորին են հուզում, բայց ասել, որ հասարակությունն ակտիվորեն արձագանքում է, այդպես չէ։ Մի կողմից՝ հոգնել են խնդրից, մյուս կողմից՝ անորոշությունից։ Ցանկացած գործունեություն, պայքար ունի որոշակի նպատակներ։ Բայց այսօր անորոշ են նպատակները, չկան ընդդիմադիր լիդերներ, ուստի հասարակությունը որոշակի շփոթության, սպասողական վիճակում է։

- Խոսում են «խաղաղության դարաշրջանի» մասին, որը պետք է գա։ Որքանո՞վ է հասարակությունը պատրաստ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության։

- Եթե կարճ՝ պատրաստ չէ: Հայաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում հարցումներ են անցկացնում ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային կազմակերպությունները, և արդյունքները ցույց են տալիս, որ փոխադարձ ընկալումը մնում է թշնամական: Թուրքիայում մեզ ընկալում են որպես թշնամի երկիր, Ադրբեջանում Հայաստանը թիվ 1 թշնամին է։ Հայաստանում էլ, ըստ հարցումների, թշնամիները վերջին 30 տարվա ընթացքում եղել են Թուրքիան և Ադրբեջանը։ Այս պայմաններում շատ դժվար է խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքականություն վարել ոչ միայն մեր երկրում, այլ նաև իրենց երկրներում։ Դժվար է, քանի որ ժողովուրդները պատրաստ չեն։ Երբ սահմանին անընդհատ կրակոցներ են, տարածքները մի քանի ամիս շրջափակման մեջ են, միամտություն է խոսել ինչ-որ խաղաղության բանակցությունների մասին։ Եթե նույնիսկ թղթի վրա կնքվի խաղաղության պայմանագիր, վախենամ, որ այն մնա միայն թղթի վրա։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն խաղաղությանը։ Կարծում եմ, որ նախ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, հետո տնտեսական, և միայն հետո, գուցե տասը տարի հետո հնարավոր լինի խոսել պայմանագրի մասին։

– Պատերազմից հետո ակտիվացան նաև հակառուսական տեղեկատվական արշավները։ Ինչպե՞ս է դա ազդում հասարակության տրամադրությունների վրա։

– Ամբողջ արևմտյան աշխարհում է հակառուսական քարոզչություն: Այդ գործընթացը նաև հետխորհրդային երկրներում է։ Դա ակնառու է վերջին երկու-երեք տարվա ընթացքում: Մինչ այդ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը միշտ էլ շատ դրական է եղել. Ռուսաստանը ամենամոտ գործընկերն է, բարեկամ է, անվտանգության երաշխավորն է։ Բայց վերջին երկու-երեք տարվա ընթացքում կարելի է տեսնել ու ֆիքսել տրամադրությունների այլ միտում։ Երբ հանրային հեռուստատեսությունը, իշխող վերնախավը խոսում են այնպիսի բաներից, որոնք մեզ հեռացնում են Ռուսաստանից, դա ազդում է բնակչության վրա: Նկատելի է, որ կա հասարակական կարծիքի վերաֆորմատավորման գործընթաց: Եվ դա պատահականորեն չի արվում։ Դա հնարավոր է, եթե հատուկ ջանքեր գործադրվեն։ Այդ ամենն իր հետքն է թողնում։ Եվ տարօրինակ ու ցավալի է, որ եթե նախկինում բնակչության 80-85 %-ը բացարձակապես դրական էր վերաբերվում Ռուսաստանին, ապա այժմ այդ նշաձողը իջել է 60 %-ի և ունի նվազման միտում։ Մտահոգիչ է նաև այն, որ դեպի վատն է փոխվում Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

– Ինչպե՞ս է բնակչությունը վերաբերվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

– 2015 թվականին, երբ այն ստեղծվեց, և Հայաստանը միացավ դրան, բնակչության վերաբերմունքը դրական էր, հավանության մակարդակը՝ մոտ 75 %: Միգուցե ինչ-որ չափով մեծ սպասելիքներ կային, բայց իրականում ամեն ինչ դանդաղ էր զարգանում, ուստի բնակչության շրջանում որոշակի հիասթափություն կար։ Բայց, միևնույն ժամանակ, երբ նայում ենք տնտեսական ցուցանիշներին, տեսնում ենք, որ Հայաստանն անկասկած շահել է և կշահի։ Մեր հիմնական արտահանողը Ռուսաստանն է, ներմուծումը նույնպես այնտեղից է, տնտեսական շրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ուղղակի հսկայական է։ Եվրասիական ուղղությամբ կա երկու խոշոր ինտեգրացիոն նախագիծ՝ ԵՄ և ԵԱՏՄ։ Եվ, իհարկե, կա կատաղի մրցակցություն։ Այնքան, որ ԵՄ-ն որոշ երկրների դուրս է բերում Ռուսաստանի գրավչության դաշտից, օրինակ՝ մերձբալթյան երկրները, Մոլդովան, Ուկրաինան... Հիմա փորձում են քաշել նաև Հայաստանին։ Մրցակցությունը ոչ միայն տնտեսական է, այլ նաև ռազմաքաղաքական։ Այս իրավիճակում ԵԱՏՄ-ն զարգանալու համար պետք է շատ նոր ջանքեր ու գաղափարներ ներդնի այն ավելի գրավիչ դարձնելու համար։ Հակառակ դեպքում մի ուղեծրից մյուսը տեղաշարժ կլինի:

- Նման պայմաններում ի՞նչ ուղղությամբ է շարժվում Հայաստանը։

– Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր երկրները ձգտում էին միավորվել Եվրոպայի հետ։ Ռուսաստանն ինքն էր ձգտում մերձենալ ԵՄ-ին։ Բայց 2008 թվականից Ռուսաստանը հասկացավ, որ իրեն չեն սպասում ԵՄ-ում։ Հիմա աշխարհը դառնում է բազմաբևեռ, և Հայաստանի նման երկրների համար կողմնորոշվելը շատ դժվար է։ Հասկանալի է, որ մենք պետք է միանանք ինչ-որ խոշոր ինտեգրացիոն սխեմայի։ Եթե շարունակենք ասել, որ նպատակ ունենք միավորվել Եվրոպայի հետ և անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա պետք է հստակ հասկանանք, որ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, Թուրքիան է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք, որ կհայտնվենք թուրքական էքսպանսիայի տակ, ինչպես եղավ Վրաստանում... Հուսով եմ, որ մեր ղեկավարությունը կունենա բավական խելք և ողջախոհություն դա հասկանալու համար։ Թուրքիան այն երկիրն է, որն իրականացրել է ցեղասպանությունը և այժմ նաև թշնամական վերաբերմունք ունի Հայաստանի և հայ բնակչության նկատմամբ։ Ուստի, կարծում եմ, որ Հայաստանի համար այլ ճանապարհ չկա և չի էլ կարող լինել, և այդ ճանապարհը ԵԱՏՄ-ն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»