«Երեկ կինս ասում էր՝ ես քեզ երբեք այսքան ուրախ չէի տեսել» Աղաս Մանուկյանը և կինը սպասում են 3-րդ երեխային (տեսանյութ)
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը երեկ տոնել է կնոջ՝ Տաթևիկի տարեդարձն ընկերների և հարազատների միջավայրում: Ծննդյան արարողության ավարտին դերասանի կինը հայտնել է, որ սպասում են 3-րդ երեխային: Աղաս Մանուկյանը Tert.am Life-ին է պատմել առաջին մանրամասները՝ կիսվելով իր հույզերով և զգացողություններով:
«Իսկապես անակնկալ էր, քանի որ բացարձակապես տեղյակ չէի և չէի սպասում, իսկ անակնկալը շատ սպասված էր: Երեկոյան, երբ եկանք տուն, կինս ասաց՝ ես քեզ երբեք այսքան ուրախ չէի տեսել, ու իսկապես, անսահման ուրախություն էր երեկ բոլորիս մոտ»,- ասաց Աղաս Մանուկյանը:
Դերասանը տեղեկացրեց, որ դեռևս չեն պարզել երեխայի սեռը:
«Տեսանյութում աղջկա մասին երգ է հնչում, որը երկիմաստ է, բայց այդ պահին վերաբերում էր կնոջս: Ամենակարևորն առողջ բալիկ լինի: Առաջնեկս որդի է, բայց ես նաև ունեմ աղջիկ»,- նշեց դերասանը:
Աղաս Մանուկյանը նաև նշեց, որ փորձելու է ամեն կերպ ժամանակի ճիշտ կառավարում իրականացնել, որպեսզի բավականաչափ ժամանակ հատկացնի երեխաներին:
«Փորձելու եմ ամեն բան անել, որ երեխաներիս հետ շատ ժամանակ անցկացնեմ: Ընկերներս, հարազատներս գիտեն, որ 2 երեխայիս դեպքում էլ մինչև 6 ամսականն ինտենսիվ օգնել եմ կնոջս՝ նրա և երեխաների կողքին լինելով: Ես մեծագույն սիրով նրանց լողացրել եմ, գիշերներն արթնացել ու վայելել այդ 6 ամիսներն, և այդ առումով 3-րդ բալիկը բացառություն չի լինելու»,- հավելեց Աղաս Մանուկյանը:
Պատմելով 3-րդ անգամ հայր դառնալու մասին իմանալուց հետո իր զգացողությունների մասին, դերասանը նշեց, որ այդ պահն ու հույզերն աննկարագրելի են:
«Ես յուրաքանչյուր հայ տղամարդու, հայ ընտանիքի ցանկանում եմ, որ ունենան նման զգացողություններ, քանի որ դա կարևորագույն և ամենահաճելի պահն է, որ զգում ես»,- եզրափակեց Աղաս Մանուկյանը: