Ռուսաստանը կպատասխանի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարությունն արդեն համապատասխան առաջարկ է պատրաստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահը նաև հանձնարարել է երկրի ԱԴԾ-ին և Քննչական կոմիտեին մանրամասն ուսումնասիրել միջադեպը և վստահություն է հայտնել, որ դեպքի բոլոր հանգամանքները կպարզվեն։
«Հաշվի առնելով, որ Ղրիմի կամրջի վրա արդեն երկրորդ ահաբեկչությունն է տեղի ունեցել, ես սպասում եմ կոնկրետ առաջարկների՝ բարելավելու ռազմավարական նշանակություն ունեցող այս տրանսպորտային օբյեկտի անվտանգությունը»,- ընդգծել է նա։
Պուտինը նաև ասել է, որ հուլիսի 17-ի գիշերը Ղրիմի կամրջի վրա ռազմածովային անօդաչու սարքերի հարձակումը «Կիևի ռեժիմի կողմից հերթական ահաբեկչությունն է»։
Պետության ղեկավարի խոսքով՝ «այդ հանցագործությունն անիմաստ է, քանի որ Ղրիմի կամուրջը երկար ժամանակ է՝ չի օգտագործվում ռազմական փոխադրումների համար»։