Զելենսկին Գուտերեշի հետ պայմանավորվել է Սև ծովով պարենային մատակարարումները վերականգնելու աշխատանքների շուրջ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել է աշխատել «պատասխանատու պետությունների» հետ՝ Սև ծովով պարեն մատակարարելու համար։ Գրել է Interfax-ը։
«Ես խոսեցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Թեման ակնհայտ է. սա սովը զենք դարձնելու և համաշխարհային պարենային շուկան ապակայունացնելու՝ ռուսական հերթական փորձն է: Ահաբեկչական պետությունը վտանգի տակ է դրել տարբեր երկրներում 400 միլիոն մարդու կյանք, որը կախված է պարենի ուկրաինական արտահանումից»,- գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։
Նրա խոսքով ամենաճգնաժամային իրավիճակն այնպիսի աֆրիկյան ու ասիական երկրներում է, ինչպիսիք են Սոմալին, Եթովպիան, Հարավային Սուդանը, Եմենը։