Սիլվեստր Ստալոնեի դուստրերն իսկական ֆուրոր են առաջացրել (լուսանկարներ)
ЛАЙФՀայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեն նախօրեին իր կյանքում առաջին «Ոսկե գլոբուս» մրցանակին արժանացավ։ 69-ամյա Ստալոնեի հայտնվելը մրցանակաբաշխությանը դարձավ երեկույթի ամենատպավորիչ պահերից մեկը՝ դերասանին նրա կինն ու երեք դուստրերն էին ուղեկցում։
Երեք դուստրն էլ՝ բացառիկ գեղեցկուհի, գեղեցիկ զգեստներով։ 19-ամյա Սոֆիան, 17-ամյա Սիստինն ու 13-ամյա Սկարլետը սիրով լուսանկարվում էին, ի վերջո ուշադրության պակաս ոչ մեկը նրանցից չունի։ Միջնեկը՝ Սիստինը՝ մոդել է, լուսանկարվում է տարբեր հանդեսների համար, ավագն ու կրտսերը Հոլիվուդի ու մոդելային բիզնեսի մասին չեն էլ մտածում։ Աղջիկների մայրը՝ Ստալոնեի 47-ամյա կինը՝ Ջենիֆերը, նախկինում հաջողակ մոդել է եղել։ Նա 22 տարով փոքր է ամուսնուց, նախքան ամուսնանալը զույգը 9 տարի հանդիպել է։
\



1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
3
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



