Ճապոնուհին պաղպաղակ է գողացել շոգ եղանակի պատճառով և ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայում կնոջը ձերբակալել են մթերքներ տեղափոխող բեռնատարից պաղպաղակ գողանալու համար, գրում է Sora News տեղական պորտալը։ Նրա խոսքով՝ ինքը դա արել է շոգ եղանակի պատճառով։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գողությունը տեղի է ունեցել Ամա քաղաքում։ Երբ բեռնատարը մոտեցել է խանութին, վաճառողներից մեկը նկատել է, որ մի կին է մոտեցել բեռնատարին և վերցրել մի քանի տուփ պաղպաղակ: Խանութի աշխատակիցը փորձել է կանգնեցնել ճապոնուհուն, սակայն վերջինս դիմադրել է ու կծել նրա ձեռքը։
Ավելի ուշ 56-ամյա կինը ձերբակալվել է ոստիկանների կողմից։ Նա իր արարքը բացատրել նրանով, որ պարզապես պաղպաղակ է ցանկացել ուտել, քանի որ դրսում շատ շոգ է։
«Հետաքրքիր է՝ բանտում պաղպաղակ մատուցո՞ւմ են» — կատակել են մեկնաբաններն այն բանից հետո, երբ կողոպուտի մասին լուրերն սկսեցին տարածվել սոցիալական ցանցերում։
Այս պահին ճապոնուհին գտնվում է կալանքի տակ եւ սպասում է դատարանի որոշմանը։