Զելենսկին աշխատանքից ազատել է իրեն քննադատած դեսպանին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում դեսպան Վադիմ Պրիստայկոյին, որն ավելի վաղ նրան քննադատել էր՝ «ամեն առավոտ ռազմական օգնության համար բրիտանացի նախարար Բեն Ուոլեսին շնորհակալություն հայտնելու պատրաստակամության մասին» խոսքերի համար։
Համապատասխան հրամանագիրը հրապարակված է նախագահի աշխատակազմի կայքում, հայտնում է pravda.com.ua կայքը։
«Ուկրաինայի նախագահի հրամանագիրը Վ.Պրիստայկոյին պաշտոնից ազատելու մասին» - ասվում է փաստաթղթի տեքստում։
Դիվանագետը նաև զրկվել է Միջազգային ծովային կազմակերպությունում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Բաց աղբյուրների համաձայն՝ 2020 թվականի մարտից Պրիստայկոն զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով։
Հուլիսին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել էր, որ Ուկրաինան պետք է ավելի երախտապարտ լինի Արևմուտքի օգնության համար: Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին ութ րոպեանոց տեսանյութ էր ձայնագրել, որի ընթացքում 47 անգամ «շնորհակալություն» էր ասել՝ հավելելով, որ ամեն առավոտ կարող է շնորհակալություն հայտնել բրիտանացի նախարարին։
Պրիստայկոն քննադատել էր նախագահի այս հրապարակումը` մատնանշելով նրա «անառողջ սարկազմը»։