Ալիևը հավանական է համարել Հայաստանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրումը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է համարում մինչև այս տարվա վերջ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային հավակնությունից, ապա մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն հնարավոր է... Սակայն, եթե դա տեղի չունենա, ապա խաղաղություն չի լինի: Եվ սա լավ սցենար չէ տարածաշրջանի համար, այն չի բերի կայունություն և անվտանգություն: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով շատ զգայուն աշխարհաքաղաքական իրավիճակը, դա դժվարություններ կստեղծի նաև ապագայում»,– ասել է նա։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, կսկսվի խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը։ «Հայաստանը պետք է անի վերջին քայլը... Նրանք արդեն ճանաչել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, դա բացահայտ հայտարարեցին, և հիմա փաստաթղթի ստորագրման փուլն արդեն սկսվել է։ Սա չափազանց կարևոր վերջին պահ է», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։