Իրանում խոշոր զորավարժություններ են մեկնարկել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրակի երեկոյան Իրանի ռազմաօդային ուժերը սկսել են խոշոր օդային զորավարժությունները, որոնք կրում են «Վելայաթի երկնքի պաշտպաններ» ծածկանունը: Զորավարժություններին կմասնակցեն ինչպես մարդատար, այնպես էլ անօդաչու ինքնաթիռներ՝ մոդելավորելու իրական մարտական սցենարներ՝ երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, հայտնում է irna.ir-ը:
Կիրակի հայտարարելով զորավարժությունների մասին՝ Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Համիդ Վահեդին ասել է, որ բոլոր ռազմաօդային ուժերի բազաները ակտիվորեն կներգրավվեն, իսկ գլխավոր դերը կաստանձնի Սպահան նահանգում գտնվող «Շահիդ Բաբայի» ավիաբազան:
Նրա խոսքով՝ ռազմաօդային ուժերի կործանիչների մի մասն արդեն տեղափոխվել է Սպահանի բազա։
Զորավարժությունների ընթացքում 92 ինքնաթիռից բաղկացած ավիապարլկը կիրականացնի մի շարք օդային գործողություններ՝ ներառյալ հետախուզական առաքելություններ, նպատակային օդային և ցամաքային ոչնչացման զորավարժություններ, հոգեբանական պատերազմի մարտավարություն և մոդելավորված էլեկտրոնային պատերազմ: