ՀՀ 3-րդ նախագահի ուղերձն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին, ստեղծված իրավիճակում ունի մի շարք հայտնի պատճառներ և նպատակներ. Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ 3-րդ նախագահի ուղերձն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին, ստեղծված իրավիճակում ունի մի շարք հայտնի պատճառներ և նպատակներ.
1. Արցախյան հիմնախնդիրը, որը շուրջ երեք տասնամյակ, միջազգային իրավունքում և հարաբերություններում եղել է օրակարգային հարցերից մեկը` մեր դավադիր դիլետանտի և ազերի բռնապետի պատճառով վերածվում է 21-րդ դարի անմարդկային ողբերգության:
2. Հումանիտար աղետի ենթարկված արցախահայությանը կանգնեցրել են մարդկության պատմության նոր ցեղասպանական ռիսկի առջև, ինչն անհապաղ չեզոքացնելու կարիք կա:
3. ԵԱԿՀ ՄԽ-ը շարունակում է դեյուրե իրավական ուժ ունենալ և հանդիսանալ արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը:
4. Արցախյան հիմնախնդիրը չի կարելի փակված համարել և այն պետք է վերադառնա միջազգային իրավասու կառույցների և միջազգային հանրության ուշադրության կենտրոն:
5. Հայ ժողովուրդը` հույս չդնելով իր ապաշնորհ և ազգադավ իշխանությունների վրա, իրավիճակը փրկելու նպատակով, պետք է գործի դնի Հայաստանի և Սփյուռքի քաղաքական ու հանրային բոլոր հնարավոր ռեսուրսները:
6. Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ուղերձում նկարագրված պատճառներն ու հետևանքները, ևս մեկ անգամ փաստում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
7. Պայքարն արցախցիների ինքնորոշման իրավունքի համար շարունակվում է:
Հուսանք, որ ՀՀ 3-րդ նախագահի պաշտոնական նամակներն, այսօր դիվանագիտական խողովակներով փոխանցվելուց հետո կհասնեն Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվարժան նախագահներին և նոր ազդակ կհանդիսանան ստեղծված իրավիճակից արագ լուծումներ գտնելու համար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



