Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ասում էի՝ չեմ ապրի Արմանից հետո, բայց ապրում ենք, մեր երկու երեխայի համար ենք ապրում». սերժանտ Արման Ալավերդյանն անմահացել է Հադրութում՝ դիպուկահարի կրակոցից․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Արմանը մանկության տարիներից աշխույժ էր և ուրախ: Ամեն ինչ իր ուզածով, իր սրտով էինք անում: Դպրոցում այնքան էլ լավ չէր սովորում, բայց ուսուցիչներն իրեն շատ էին հարգում, քանի որ ամեն հարցում օգնում էր, աջակցում: Կենսաբանության ուսուցչին՝ ընկեր Գասպարյանին էր շատ սիրում: Երկու տղաներս դպրոցի ու սովորելու հետ սեր չունեին՝ ի տարբերություն աղջկաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սուսաննան՝ Արմանի մայրիկը:

Հետաքրքիր զուգադիպությամբ, արդեն մի քանի նյութերի իմ հերոսների տարերքը մեքենաներն են ու դրանց նորոգումը: Արմանը ևս անասելի սեր ու հետաքրքրություն է ունեցել մեքենաների հանդեպ. «Ավտոմեքենաների նորոգման գաղտնիքներն էր սովորում, որպեսզի մեր մեծ բակում մի տեղ առանձնացնեին և երկու եղբայր աշխատեին: Այդ նպատակն ուներ»: Արմանը ավագ եղբոր և կրտսեր քրոջ միջնեկ եղբայրն է: Իսկ Արմանի բակը Արարատի մարզի Արմաշ գյուղում էր: 2020 թ հունվարի 16-ին Արմանը մեկնում է ժամկետային զինծառայության Արցախի Հանրապետություն՝ Հադրութ:

«2018 թ.-ին մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ պապիկի ու քեռու մոտ, անգամ առաջարկեցինք մնալ այնտեղ: Բայց հայրիկը միշտ ասում էր՝ տղեն պիտի բանակում ծառայի, կգաս, կծառայես, հետո որտեղ կուզես, այնտեղ էլ ապրի: Արմանս ուրախ գնաց բանակ, ուրախ ենք իրեն ճանապարհել: Զանգում էր, հարցնում էի՝ ո՞նց ես, միշտ արձագանքում էր՝ շատ լավ, կատակում էր՝ տնից էլ լավ է: Մոտ ինն ամիս ծառայեց բանակում, որևէ բանից չի դժգոհել, մենք էլ նեղություն չենք քաշել: Չէր ծխում, ասում էր՝ դրա փոխարեն քաղցր կգնեմ, տղաների հետ կուտենք: Երբ իրեն փնտրում էինք, մի տղայի հանդիպեցինք, ճանաչում էր Արմանիս, ասաց՝ իր նման տղա չկա, հենց փող էր ունենում, պետք է քաղցր առներ ու բոլորիս հյուրասիրեր»:

Ծառայության ժամանակ Արմանը մայիսի 18-ին տեղափոխվում է Արմավիրի ուսումնական զորամաս՝ սերժանտական կուրսերի մասնակցելու, հուլիսի 27-ին վերադառնում Հադրութ: Մայրիկի խոսքով, իրենք չէին ուզում, որ որդին սերժանտ լիներ, քանի որ հասկանում էին՝ դա շատ մեծ պատասխանատվություն է: «Բայց ինքն ուզում էր, ասում՝ սերժանտի կոչումով կզորացրվեմ: Սերժանտական դասերի եկավ ուսումնական զորամաս: Մենք էլ իրեն ասացինք՝ ինչպես դու ես ուզում, այնպես էլ արա, կարևորը ծառայի ու վերադարձի տուն»: Հետո սկսում ենք պատերազմի մասին խոսել:

«Դասընկերոջ հետ միասին էին ծառայում: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը ինն էր, ընկերոջ մայրիկը զանգեց՝ Սուսա՛ն, պատերազմ է: Միանգամից արձագանքեցի՝ խոսե՞լ ես երեխեքի հետ: «Նոր եմ Նարեկի հետ խոսել, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա»: Արմանը դիրքերից ուրբաթ օրն էր իջել, կիրակի առավոտյան պատերազմը սկսվեց, և իրենց նորից դիրքեր են բարձրացրել: Մինչև հոկտեմբերի 5-ը իր հետ խոսել ենք: Այդ օրը նաև իր ընկերուհու հետ է խոսել»: Իսկ հետո թեժ մարտեր են սկսվել: «Հադրութում մի դիրքից մյուսն է տեղափոխվել օգնելու նպատակով: Հետո արդեն մեկ այլ դիրքում գտնվող կամավոր տղաներից մեկն էր ամուսնուս պատմել՝ տեսանք, որ թուրքերը գալիս են առաջ, մի քանի տղաներ դուրս եկան ընդառաջ, նաև Արմանը, գոռում էինք՝ Արմա՛ն, հետ արի՛, հետ արի՛…

Դիպուկահարը ֆիքսել էր ու կրակել»: Դիպուկահարի գնդակը կզակով դեպի ողնաշար է դուրս գալիս և, ավաղ, մահացու է դառնում Արմանի համար: Տղաները կարողանում են իրենց ընկերոջը դուրս բերել մարտի դաշտից, Արմանին բերում են Գիշի գյուղ, այնտեղից էլ արդեն նրան շտապօգնության մեքենայով տեղափոխում են: Իսկ հետո սկսվում է տունդարձի երկար «ճանապարհը»: Տիկին Սուսաննան ասում է՝ չէինք գտնում Արմանին: «Հոկտեմբերի 8-ի առավոտյան ծանոթ տղաներից մեկի՝ Գեղամի մահվան լուրն իմացա, երբ անունը կարդացի զոհվածների ցուցակում: Նստած՝ լաց էի լինում: Մի քանի ժամ հետո՝ ժամը 11-ին, տանը մենակ էի, ամուսինս աշխատանքի էր, աղջկաս և սկեսուրիս Երևան էինք ճանապարհել, քանի որ երբ պատերազմը սկսվեց, Երասխավանում ևս կրակոցներ կային, մեծ տղայիս էլ ՄՈԲ-ով տարել էին Գորիս, ինքն էլ այնտեղ շատ մեծ դժվարությունների էր հանդիպել. բարեբախտաբար, անվնաս վերադարձավ տուն:

Սկսեցի զոհվածների անունները կարդալ, Արմանիս անունը կարդացի, բայց իմ աչքերին չհավատացի, շարունակեցի մյուսների անունները կարդալ, հետո նորից վերադարձա, համոզվեցի, որ Արմանիս տվյալներն են: Այնպես եմ գոռացել, որ մեր հարևաններն եկել են մեր տուն հասկանալու, թե ինչ է պատահել: Իրենց տղան էլ էր պատերազմին մասնակցում, որևէ տեղեկություն չունեին, փնտրում էին: Ինձ համոզում էին, որ գուցե Արմանս չէ, գուցե սխալմունք է, բայց դժվար էր հավատալ, որ հնարավոր է՝ նման սխալ լինի»: Հետո Արմանի հայրիկն ու հորեղբայրը մեկնում են Գորիս, որտեղ տեսնում են Արմանի մարմինը, բայց չեն ճանաչում: «Մարմինը սառած է եղել, ոտքին ամրացված թղթի վրա գրված է եղել՝ «անհայտ Հադրութից»:

Որևէ իր մոտը չի եղել, որով հնարավոր լիներ ճանաչել Արմանին: Իսկ իրենք էլ ուղղակի չեն պատկերացրել, որ Արմանն է: Ուղիղ 45 օր իրեն չէինք կարողանում գտնել: Ամեն հնարավոր տեղ փնտրում էինք: Իր հետ ծառայած տղաներից շատերը զոհվել էին, մեկն ասում էր, որ տեսել է իրեն, մյուսը մեկ այլ բան էր ասում, կամավորներից մեկին նկարը ցույց տվեցինք, ասաց, որ տեսել է իրեն: Բայց Արմանս չէր զանգում, ու սրտիս խորքում ասում էի՝ ուրեմն, Արմանս չկա: Հոկտեմբերյան էլ գնացինք, նույն երեխու մարմինը տեսել ենք, մեր բարեկամներն ասում էին, որ Արմանն է, բայց ամուսինս վստահ էր, որ ինքը չի: Հետո արդեն Հերացի կանչեցին նաև ԴՆԹ-ի համար: Հերացիում արդեն ամուսինս միանգամից ճանաչել էր մեր տղային, ասում է՝ աչքս ընկավ երեխուն, միանգամից հասկացա, որ Արմանս է»:

Արմանի ընտանիքը որպես որդու մահվան օր նշում է հոկտեմբերի 8-ը, այդ օրն է ընտանիքն իմացել որդու մահվան բոթը: Մայրիկի խոսքով, սակայն, Արմանը հոկտեմբերի 6-ի երեկոյան է զոհվել: Իսկ թե ինչպիսին է կյանքը Արմանից հետո, մայրիկը բառերով պատմել չի կարող: «Ասում էի՝ չեմ ապրի Արմանից հետո, բայց ապրում ենք, մեր երկու երեխայի համար ենք ապրում: Իրենք են ուժ տվողը: Արմանս աշխույժ, ուտող-խմող տղա էր: Ուրիշ տեսակի էր: Տան աշխուժությունն էր: Քույրը պարում էր, ինքն էլ միշտ ասում էր՝ ինձ էլ սովորեցրու, որ հարսանիքների ժամանակ միասին պարենք: Պարել շատ էր սիրում, ինչ-որ տեղ, երբ քույրը պարում էր, ուրիշ ոչ մեկին չէր թողնում քրոջ հետ պարել, ասում էր՝ թողեք մենակ պարի: Ամեն երեխա իր տեղն ունի ընտանիքում, ոչ մեկը մյուսին չի փոխարինի, պարտավոր ենք ուժեղ լինել մեր մյուս երեխաների համար»:

Հ. Գ. - Սերժանտ Արման Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ծառայության ընթացքում արժանացել է պատվոգրերի: Հուղարկավորված է հայրենի Արմաշում՝ ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%