Դադարեցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը
БЛОГԱյսօր ստացանք ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի կողմից կայացված որոշումը, համաձայն որի՝ դադարեցվել է Տիգրան Սուրիկի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը) իրականացվող քրեական հետապնդումը այն հիմքով, որ Տիգրանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Մեղադրանքը վերաբերում էր 2022թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։
Այսպիսով, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, այդ թվում 2 ամսով կալանավորումը ուներ միմիայն և բացառապես քաղաքական ենթատեքստ։
Առավել քան վստահ եմ, որ այս հետապնդման նախաձեռնողները, նախագծողները, կատարողները և շահառուները վաղ, թե ուշ դատվելու են», - գրել է փաստաբանը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



