Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հաշվապահը պետությունից և բանկերից 338 մլն. դրամ է հափշտակել

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային մեծածավալ և անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, տուժածների շրջանակը, ինչպես նաև՝ պատճառված վնասի չափը:

Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, լինելով մասնագիտությամբ հաշվապահ և տիրապետելով ՀՀ հարկային օրենսդրությանը, աշխատակցել է 2021 թվականի դեկտեմբերից գործունեությունը ժամանակավոր դադարեցված ՍՊ ընկերությանը և ունեցել է ՊԵԿ հարկային միասնական հաշվին, ինչպես նաև` ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարներին հասանելիություն։

Օգտվելով քարտային համակարգի կողմից քարտային գործարքների բնականոն ընթացքն ապահովող  ծրագրային ապահովման վրիպակից՝ նա հայաստանյան բանկերից մեկի կողմից իր անվամբ թողարկված վիրտուալ բանկային քարտի հաշվին ունեցած ընդամենը 998.000 ՀՀ դրամ գումարը, առանց հարկային պարտավորություններ ունենալու, 29 անգամ փոխանցել է նշված ՍՊԸ-ի՝ իր տնօրինությամբ գործած ՊԵԿ հարկային միասնական հաշվին՝ օգտագործելով բանկերից մեկի վիրտուալ «Pos» տերմինալի ծրագրային ապահովումը: Արդյունքում՝ նշված ՍՊ ընկերության հարկային հաշվին գոյացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 25.320.000 ՀՀ դրամի հարկային գերավճար։ Հետագայում, տվյալ անձի դիմումի համաձայն, ՊԵԿ-ից նշված գումարը փոխանցվել է ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարներին, որը 31-ամյա անձը կանխիկացրել է և հափշտակել։

Բացի այդ, նույն անձը, 2020թ․ հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված տարբեր տնտեսվարող սուբյեկտներին հաշվապահական ծառայություններ մատուցելու ընթացքում, իրեն ավելացրել է մի շարք հարկ վճարողների էլեկտրոնային համակարգերում՝ որպես առցանց լիազոր։ Ապա, խեղաթյուրելով իրականությունը, նա հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի հաշվարկներում և ներմուծման հարկային հայտարարագրերում էլեկտրոնային եղանակով կատարել է  ոչ հավաստի, իրականությանը չհամասպատասխանող ճշտումներ, որոնց արդյունքում այդ հարկ վճարողների մոտ առաջացել են գերավճարներ։

Գերավճարները ձևավորելուց հետո, հանդես գալով հարկ վճարողների անունից, առանց նրանց համաձայնության ու թույլտվության, ՀՀ ՊԵԿ է ներկայացրել գերավճարները հետ ստանալու էլեկտրոնային դիմումներ, որտեղ նշել է իր կամ իր հետ փոխկապակցված անձանց ու կազմակերպությունների բանկային հաշվեհամարներ։ Այս եղանակով վերը նշված ժամանակահատվածում թվով 56 հարկ վճարողների հաշվետվություններում կատարելով կեղծ ճշտումներ՝ ՀՀ ՊԵԿ միասնական հաշվից նա հափշտակել է Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 313.082.031 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և երկու բանկեր ճանաչվել են տուժող:

Ձեռք բերված  փաստերի հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա  նկատմամբ որպես խափանման մջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile