Թուրքիայում 200 հեկտար անտառ է վառվում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի՝ Անթալիա նահանգի Քեմեր քաղաքին հարակից անտառային տարածքներում հրդեհ է։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են կամավորներ, 22 ուղղաթիռ և 10 ինքնաթիռ։ Հայտարարվել է, որ մինչ այս պահն արդեն վառվել է ավելի քան 200 հեկտար անտառածածկ տարածք։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
«Կարծում ենք, որ կրակը շուտով հսկողության տակ կառնվի, քանի որ ուղղաթիռներին ջուր մատակարարող վայրը շատ մոտ է։ Մեր ամենամեծ դժվարությունն այն է, որ ցամաքային ճանապարհով չենք կարողանում կրակը մարել»,- նշել է Քեմերի քաղաքապետը։
Վերջինս նաև հավել է, որ հրդեհի բարձրությունը հասել է 900-950 մետրի և անընդհատ տարածվում է, բայց բնակավայրերին սպառնացող վտանգ առայժմ չկա։
Անտառային հրդեհներ են նաև Այդըն նահնագի Սյոկե շրջանի Սազլը Մահալլեսի Շարլաք ցեմենտի արտադրության գործարանի մոտ գտնվող անտառային տարածքնեում։ Հրշեջ-փրկարարական խմբերը ժամանել են դեպքի վայր և հրդեաշիջման աշխատանքները ընթանում են և՛ ցամաքային և՛ օդային ճանապարհով։